Forbes ամսագիրը ներկայացնում է հոգեթերապևտ Ամի Մորինի առանձնացրած 13 երևույթները, որոնցից հոգեպես ուժեղ մարդիկ խուսափում են.
1. Ժամանակի վատնում ինքդ քեզ կարեկցելու վրա.
Հոգով ուժեղ մարդիկ չեն կարեկցում իրենք իրենց, երբ վատ վերաբերմունքի են արժանանում: Նրանք սովոր են պատասխանատվություն վերցնել իրենց գործողությունների համար և հասկանում են, որ կյանքը հաճախ արդար չէ: Վատ դասավորված իրավիճակի դեպքում նրանք ասում են «լավ» կամ «անցանք»:
2. Հանձնվել
Ուժեղ ոգի ունեցող մարդիկ ուրիշներին հնարավորություն չեն տալիս, որ ստիպեն իրենց վատ զգալ: Նրանք հասկանում են, որ վերահսկում են իրենց գործողություններն ու զգացմունքները: Նրանք գիտեն, որ իրենց ուժն արձագանքելու ձեւը կառավարելու կարողությունն է:
3. Ամաչել փոփոխություններից
Հոգեպես ուժեղ մարդիկ ընդունում են փոփոխությունները եւ մարտահրավերները: Նրանց միակ վախը ստագնացիայում հայտնվելու եւ ինքնագոհ դառնալու մեջ է: Փոփոխությունները եւ անգամ անորոշությունը կարող են լիցքավորել ուժեղ մարդուն լավագույնս դրսևորվելու համար:
4. Էներգիա վատնել բաների վրա, որոնք չեն կարող վերահսկել.
Հոգեպես ուժեղ մարդիկ չեն բողոքում խցանումներից, կորած ուղեբեռից, այլ մարդկանցից, քանի որ հասկանում են, որ այդ գործոններն իրենց վերահսկողության տակ չեն: Բարդ դրությունում նրանք գիտակցում են, որ միակ բանը, որ կարող են վերահսկել, սեփական արձագանքն ու մոտեցումն է:
5. Մտահոգվել ուրիշներին հաճոյանալու համար
Հոգեպես ուժեղ մարդը փորձում է բարի եւ արդար լինել, հաճոյանալ, երբ տեղին է, սակայն չի վախենում արտահայտվելուց:
6. Վախենալ հաշվարկված ռիսկերից
Հոգեպես ուժեղ մարդը գնում է հաշվարկված ռիսկերի: Նման մարդիկ կարող են կշռել ռիսկերն ու օգուտները, գնահատել հնարավոր ձախողումները և անգամ ամենավատ սցենարները նախքան գործողությունների անցնելը:
7. Ապրել անցյալով
Անցյալի ստացած փորձից սովորելը լավ է, սակայն հոգեպես ուժեղ մարդիկ խուսափում են անցյալի հիասթափության եւ «լավ ժամանակների» մասին հիշելու վրա էներգիա ծախսելուց: Նրանք իրենց էներգիայի մեծ մասը ներդնում են ներկայի եւ ապագայի կերտման մեջ:
8. Անընդհատ կրկնել նույն սխալները
Մարդիկ հաճախ կրկնում են նույն գործողությունները՝ հուսալով ավելի լավ արդյունք ստանալ, քան նախկինում էր: Հոգով ուժեղ մարդը ընդունում է անցյալի վարքի ողջ պատասխանատվությունը եւ սովորում սխալներից:
9. Վրդովվել ուրիշների հաջողության պատճառով
Ուժեղ բնավորություն է պետք ունենալ ուրիշների հաջողություններով անկեղծ ուրախանալու համար: Հոգեպես ուժեղ մարդիկ ունեն այդ կարողությունը: Նրանք չեն նախանձում ուրիշների հաջողություններին: Նրանք քրտնաջան աշխատում են սեփական հաջողության համար:
10. Հանձնվել ձախողումից հետո
Ցանկացած ձախողում կատարելագործվելու հնարավորություն է: Հոգեպես ուժեղ մարդիկ ցանկանում են այնքան ձախողվել, քանի դեռ ձախողումից ստացված փորձն ավելի կմոտեցնի վերջնական նպատակին:
11. Վախենալ միայնակ անցկացրած ժամանակից
Հոգեպես ուժեղ մարդիկ վայելում են միայնակ անցկացված ժամանակը: Նրանք օգտագործում են այն ծրագրելու, արդյունավետ դառնալու հմար: Նրանք կարող են ուրախ լինել թե ուրիշների հետ, թե միայնակ:
12. Կարծես թե ողջ աշխարհը պարտք է իրենց
Մարդիկ անկախ իրենց պատրաստվածությունից եւ կրթությունից կարծում են, որ աշխարհն իրենց աշխատավարձ, արտոնությունների փաթեթ և հարմարավետ կյանք է պարտք: Հոգեպես ուժեղ մարդիկ պատրաստ են աշխատել եւ հաջողության հասնել իրենց որակներին համապատասխան՝ խաղի յուրաքանչյուր փուլում:
13. Շուտափույթ արդյունքներ ակնկալել
Անկախ այն բանից աշխատանքային պլան է, բիզնեսի սկսում, թե այլ բան, հոգեպես ուժեղ մնարդիկ երկարաժամկետ են նայում: Նրանք գիտեն, որ իսկական փոփոխությունները ժամանակ են պահանջում: