Հոգեբանի անկյուն 

Անձի հուզական վիճակները

analitik.am

Կյանքի ընթացքում մարդը ապրում է բազմաթիվ հույզեր: Հոգեբանության մեջ այդ հույզերը ունեն իրենց դասակարգումը: Ստորև բերված են մարդու հիմնական հուզական վիճակները և նրանց առավել պարզ բնորոշումները. 

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` մեծ ինտենսիվության չհասնող, տևական ժամանակահատվածում էական տատանումներ չունեցող և անձի գործունեության բնորոշ երանգ հաղորդող հուզական վիճակ:

ԿԻՐՔ` անձի համար որոշակի նշանակություն ունեցող բավականաչափ տևական և ինտենսիվ հույզ:

ԱՖԵԿՏ` կամային գիտակցական վերահսկողությանը չենթարկվող, արագ և բուռն ընթացող կարճատև հուզական գործընթաց:

ԶԳԱՑՄՈՒՆՔ` առավել կայուն հուզական վիճակ:

ՍԹՐԵՍ` դժվար, անսովոր,էքստրեմալ իրավիճակներում հուզական լարվածության, ընդհանուր գրգռման հոգեվիճակ:

ՖՐՈՒՍՏՐԱՑԻԱ` անձի համար անհաղթահարելի կամ ահաղթահարելի թվացող արգելքների դեպքում առաջացող հոգեվիճակ:


Սկզբնաղբյուրը՝ Հոգեբանի անկյուն

Նույն շարքից