Հոգեբանի անկյուն 

Խոսիր ինքդ քեզ հետ

analitik.am

ԱՄՆ-ի Վիսկոնսին Մեդիսոն համալսարանի հոգեբանները նշում են, որ զրույցը սեփական անձի հետ դրական է ազդում ուղեղի ակտիվության վրա, և նման ցանկությունն ամենևին աննորմալություն չէ:    

Փորձարկումն իրականացվում էր կորած իրեր փնտրելու ժամանակ: Հարցումները ցույց են տվել, որ հենց այդ պահերին մարդիկ ցանկանում են արտահայտվել և խոսել իրենք իրենց հետ: Փորձարկման մասնակիցների առաջին խմբին արգելված էր բարձրաձայն արտահայվել, իսկ երկրորդ խմբի անդամներին թույլ տվեցին, որպեսզի իրենք իրենց հետ խոսեն:

Արդյունքում` երկրորդ խմբի անդամներն ավելի արագ կարողացան գտնել կորած իրերը, բացի այդ` նրանց տրամադրությունն ավելի լավ էր, իսկ զարկերակի աշխատանքն ավելի հանգիստ: 

Ինքն իր հետ խոսելիս մարդը ոչ միայն հանգստանում է, այլև արագացնում է մտածելու, դատելու, վերլուծելու գործընթացները:

Ինչպես ասում են` միշտ հաճելի է խոսել խելացի մարդու հետ: 

Նույն շարքից