Ֆեյսբուք 

Մեր հասարակության համար Զինվորը բացառիկ արժեք է

Այսօր երեկոյան, երբ գալիս էի տրանսպորտով, մի հետաքրիքր բան եղավ. այսպես կոչված "գազանանոցի դիքի" վրա մեր ավտոբուսի կողքով անցավ նորակոչիկներին զորամաս տանող ավտոբուսը. ու ավոտբուսում նստած մարդիկ բոլորը, այդ թվում և վարորդը, սկսեցին ձեռքով անել լուսամուտից մեզ նայող նորակոչիկներին, իսկ նորակոչիկները`մեզ.
բոլորը մոտքում բարի ծառայություն մաղթեցին տղաներին, իսկ ավտոբուսի անցնելուց հետո շատերևի դեմքից չէր անհետանում ժպիտը. անկեղծ եմ ասում, շատ հուզիչ պահ էր
մեր հասարակության համար Զինվորը բացառիկ արժեք է, աբսոլյուտ: Նա իրենով կարող է փակել ցանկացած թեմա ու խնդիր, մտերմացնել թշնամիներին, մեղմացնել ամենաքարսիրտ մարդուն ու նրա դեմքին ժպիտ առաջացնել.
ցանկացած մեկը իր տանը գիշերելու տեղ կտա զինվորին, հացուջուր. իր երեխու նման կընդունի ու կճամփի.
Զինվորը ընկալվել ու մինչ օրս ընկալվում ա որպես մեր անվտանգության պահպանման առաջնային օղակ, Զինվորի շնորհիվ ենք մենք էլի վաղը սովորականի պես հանգիստ դուրս գալու տանից ու գնալու աշխատանքի և այլն.
ու տղաները, ժպիտը դեմքներին ու ձեռով անելով գնացին, որ հենց իրանց շնորհիվ մենք 2 տարի ևս էս կապոյտ կայքում հանգիստ ու անհոգ ստատուս գրելու հնարավորություն ունենանք. ինչ անես, մեր բան ու գործն էլ դա է ))
Բարի ծառայություն տղերք !!!

Նույն շարքից