Հոգեբանի անկյուն 

Երջանիկ լինելու մի քանի կանոն

analitik.am

Երջանիկ լինելու համար հարկավոր է հետևել որոշ կանոնների, իսկ ամենակարևորը` դրանք հարկավոր չէ արտատպել և ուղարկել ընկերներին, ինչպես հաճախ առաջարկվում է նմանատիպ նյութերում:

1.Օրվա մեջ գոնե մեկ ժամ հատկացրեք սեփական հանգստին և շաբաթվա մեջ գոնե մեկ օր նվիրեք անգործության` ինչպես անում են հրեաները շաբաթ օրերին և քրիստոնյաները կիրակի օրերին:   

2.Այն պահին, երբ լավ տրամադրություն ունեք, կանգ առեք, ֆիքսեք այդ պահը և փորձեք երկար վայելել այն:

3.Օրվա մեջ մեկ անգամ այնպիսի գործողություն անել, որի արդյունքը միանգամից կերևա: Օրինակ` նոր շպար անել կամ նոր ոճով հարդարել եղունգները:

4.Շաբաթական գոնե մեկ անգամ համեղ ընթրիքով խնջույք կազմակերպել, իսկ խնջույքի համար մթերքներն ավելի լավ է գնել շուկայում, որպեսզի վստահ լինեք դրանց թարմության վրա:

5.Ինքներդ ձեզ փոքրիկ նվերներ արեք ոչ թե անհաջողությունները մոռանալու, այլ հաճելի անցկացված օրվա տպավորություններն ուժեղացնելու համար:

6.Օրվա ընթացքում անպայման տրամադրությունը բարձրացնող երաժշտություն լսեք:

7.Սոցիալական կայքերում ժամերով նստելու փոխարեն գնացեք կինոթատրոն կամ թատրոն:

8.Քիչ մտածեք այն մասին, թե ինչ է լինելու վաղը և ավելի շատ ուշադրություն դարձրեք, թե ինչ եք զգում այսօր:  

9.Երբեք մի նախատեք ինքներդ ձեզ, կառուցողական մտածեք: Յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի, մի´ վախեցեք սխալվել: Կարևորը` սեփական կենսափորձից հետևություններ անելն է և նոր նպատակներ ունենալը:

Նույն շարքից