Հոգեբանի անկյուն 

Հոռետեսությունը՝ երկարակյացության գրավական

analitik.am

Գիտնականները պնդում են, որ վատատեսներն ավելի երկարակյաց են, քան լավատեսները: Այս մասին վկայում են Ֆրիդրիխ Լանգի համալսարանում կատարված հետազոտության արդյունքները՝ հայտնում է ТСН-ը:

Փորձագետները վերլուծել են 18-96 տարեկան մոտ 11 հազար գերմանացիների՝ իրենց կյանքով բավարարված լինելու աստիճանը, ինչից հետո պարզվել է, որ ամենալավատեսները՝ անկախ սեռից, կրթական մակարդակից և կարիերայից, երիտասարդներն են: Տարիքով ավելի մեծերն ավելի վատատես են:

Գիտնականները պարզել են, որ բացասական մտածողությունը մեծացնում է կյանքի տևողությունը: Այս հիպոթեզը նրանք անվանել են «մշուշոտ ապագա» կամ «պաշտպանողական վատատեսություն»:

Նրանց կարծիքով՝ ավելի քիչ սպասումները մարդկանց օգնում են պատրաստվել վատագույնին, ինչի շնորհիվ խնդիրներից ավելի լավ են գլուխ հանում հասուն տարիքում:

Նույն շարքից