Բիզնես Մամուլի տեսություն 

Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Դար 21»-ը փակվո՞ւմ է. «Ժողովուրդ»

analitik.am

«Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերությունների խմբի ղեկավար Տիգրան Հակոբյանից մեկնաբանություն ստանալ «Դար 21» հեռուստաընկերության փակվելու հնարավորության մասին վերջին օրերին շրջանառվող լուրերի առնչությամբ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի ընտանիքին պատկանող «Դար 21» հեռուստաընկերությունն անցած տարվանից ընդգրկված է «ՄԿՌ մեդիա-Արմենիա»-ի կազմում: Հարցը լսելուց հետո Տիգրան Հակոբյանը, հավասարակշռությունը կորցնելով, սկսել է գոռգոռալ լրագրողի վրա, իրեն թույլ տալով նաև վիավորական արտահայտություններ:

Զազրելին այն է, որ նման վարք դրսևորող անձը թերուս օլիգարխ կամ պատգամավոր չէ, այլ մի մարդ, որը երկար տարիներ լրագրող է եղել, ղեկավարել է ՀՀ «Հեռուստառադիոպետկոմը», «Արմենպրես» լրատվական գործակալությունը և այսպես շարունակ: Արդյոք նա որպես լրագրող աշխատելիս նման վերաբերմունք է ակնկալել նրանցից, ում հարց է տվել: Թերևս պատասխանն ավելի խոսուն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից