Հոգեբանի անկյուն 

Տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող սինդրոմներ

analitik.am

ՎԱՏՆԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՍԻԴՐՈՄ. Հատուկ է հասուն տղամարդկանց: Հասնելով պատկառելի տարիքի նրանք հաճախ գիտակցում են, որ շատ քիչ բանի են հասել և դա նրանց վրա սկսում է մեծ` բացասական ազդեցություն ունենալ: Լավ օրինակ է Պաբլո Պիկասոն, ով իր կյանքում հաջողության հասավ 50 տարեկանից հետո:

ՆԱՊՈԼԵՈՆԻ ՍԻՆԴՐՈՄ. Այս սինդրոմը հաճախ է հանդիպում կարճահասակ տղաների մոտ: Իրենց համար կարճահասակությունը վերածվում է իրական տառապանի և նրանք սկսում են փոխհատուցման այլ ճանապարհներ փնտրել: Սինդրոմը իր անունը ստացել է ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի անունից ում հասակը ընդհամենը 157սմ էր:

«ԲՈՍՍԻ» ՍԻՆԴՐՈՄ. Առկա է գրեթե բոլոր տղամարդկանց մոտ: Կապված փոքր տարիքում ստացած դաստիարակության հետ տղամարդը կարծում է, որ նա միշտ պետք է առավել լինի, քան կինը: Այսպիսով, ստատիստիկ տվյալները ցույց են տալիս, որ 70% տղամարդիկ տառապում են այն մտքից, որ նրանց ղեկավարը կին է, 64% -ը կոմպլեքսավորվում են, եթե իրենց կինը ավելի շատ է վարձատվում:

ԴՈՆ ԺՈՒԱՆԻ ՍԻՆԴՐՈՄ. Թերևս ամենահետաքրքիրներից մեկը այն առում, որ հասարակության մեջ ընդունված է համարել Դոն Ժուանի կերպարը սրտակեր ու անսիրտ: Իրականում այս սինդրոմը պայմանավորված է հետևյալով` կապվելով որևէ կնոջ հետ տամարդը փորձում է շահել նրա համակրանքը, խաղալով այն դերը, որը հաճելի է կնոջ համար, քանի որ համոզված չէ, որ կարելի է իրեն սիրել այնպիսին ինչպիսին ինքը կա: Ինչպես գիտենք անվերջ երկար խաղալ հնարավոր չէ և այս տղամարդիկ ուղղակի ստիպված են լինում լքել կանանց, որպեսզի վերջիններիս և իրենց սեփական աչքերում կարողանան պահպանել իրենց ստեղծած «իդեալական» կերպարը:

ՀԵՐԿՈՒԼԵՍԻ ՍԻՆԴՐՈՄ. Շատ հաճախ հանդիպում է ընտանիքներում: Տղամարդու մոտ առաջանում է ներանձնային բունտ ամեն անգամ, երբ կինը խնդրում է նրան ինչ-որ կենցաղային` կնոջը վերաբերվող հարցով օգել իրեն: Սինդրոմը կոչվել է կիսաաստված Հերկուլեսի անունով, քանի որ հիշեցնում է նրա հետ կպված այն առասպելը, որում Հերկուլեսը գերի ընկնելով ամազոնուհու մոտ ստիպված էր կատարել բազմաթիվ կանացի գործեր:

ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ. Տղամարդիկ հենց իրենք ստեղծել են առասպել այն մասին, որ «տղամարդը միշտ պատրաստ է» և ահա հենց իրենք էլ հաճախ ընկնում են ծուղակը, առաջացնելով իրենց մոտ անկարողության սինդրոմ: Իրականում տղամարդկանց մոտ ցանկացած տարիքում կարող են առաջանալ որոշակի խնդիրներ սեռական կյանքում, բայց որքան տղամարդը ավելի մեծանում է տարիքով, այդքան ավելի է սկսում վախենալ այս երևույթից: Նմանատիպ դեպքերում ոչ մի հոգեբան չի կարող օգնել այնպես, ինչպես դա կանի սիրող և հոգատար կինը: 

ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ՍԻՆԴՐՈՄ. Ինչպես բազմաթիվ սինդրոմներ այս մեկը ևս կրում է հայտնի մարդու անուն: Տղամարդկանց շատ քիչ տոկոսն է հակված խոսելու այս սինդրոմի մասին, բայց նրանցից շատերը տառապում են այն մտքից, որ բավականաչափ տղամարդկային և առնական չեն երևում այլ տղամարդկանց աչքերում: Հիմնական վախերից մեկը կայանում է նրանում, որ տղամարդը կարող է ընկալվել որպես համասեռամոլ:


Սկզբնաղբյուրը՝ Օնլայն հոգեբան

Նույն շարքից