Հոգեբանի անկյուն 

Մի փոքր խանդի մասին

analitik.am

Եթե ԽԱՆԴՈՒՄ Է, ուրեմ ՍԻՐՈՒՄ Է: Բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ իրենց այսպես համոզել են: Եվ իսկապես խանդը փոքր չափաբաժիններով, երբեմն հետաքրքիր և լեցուն է դարձնում համատեղ կյանքը: Բայց որպես կանոն եթե խանդը մեզ սկսում է հետապնդել ամենուրեք, այն կարող է մեզ համար իսկական պատիժ դառնալ և կարևոր չէ մենք ենք զգում խանդ, թե ինչ-որ մեկը խանդում է մեզ: 

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ,ԵԹԵ ԽԱՆԴՈՒՄ ԵՆ ՁԵԶ

Եթե խանդում են ձեզ հաշվի առեք այն , որ դա կարող է ոչ միայն սիրո հետևանք լինել այլ նաև կապվածություն: Խանդող մարդը միշտ ցանկանում է լինել իր խանդի օբյեկտի կողքին,ամբողջությամբ զգալ նրա ներկայությունը: Անկեղծորեն զրուցեք ձեր սիրելիի հետ, բացատրեք նրան, որ խանդի հաճախակի դրսևորումները կարող են ոչ միայն խանգարել ձեր զգացմունքներին,այլ նաև հեռվացնել ձեզ միմյանցից: Ոչ միայն խոսքով, այլ նաև գործով փորձեք ապացուցել ձեր հավատարմությունը: Ավելորդ խանդի տեղիք մի տվեց: Հիշեք մեկ բան ևս, շատ հաճախ խանդելով մարդիկ փորձում են արդարացնել իրենց սխալները կամ ձեզ դավաճանելու ցանկությունը, նույնիսկ այն դեպքում, եթե դա ընդամենը մտադրվածություն է:

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ,ԵԹԵ ԽԱՆԴՈՒՄ ԵՔ ԴՈՒՔ 

Հիշե´ք, արգելված պտուղը միշտ ավելի քաղցր է: Արգելելով ձեր կողակցին անել այս կամ այն բանը, դուք նրան ստիպում եք հակառակվել ձեզ: Խանդի առաջացման պատճառները առաջնահերթ փորձեք փնտրել ձեր մեջ: Հնարավոր է ձեր խանդը կապված է ձեր սեփական թերությունների հետ, որոնք ձեր կողակիցը նույնիսկ չի նկատում , քանի որ չի համարում դրանք այդպիսին: Հնարավոր է ,դուք ուղղակի խանդում եք ձեր սիրելիի ունեցած հաջողություններին և նվաճումներին: Կենտրոնացեք ձեր սեփական անձի վրա: Փորձեք հասկանալ ինքներդ ձեզ և մի մոռացե´ք, որ պատճառները պետք է փնտրել ոչ թէ շրջապատող մարդկանց կարծիքներում,այլ սեփական զգացմունքների մեջ:

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ,ԵԹԵ ԽԱՆԴԸ ԻՍԿԱՊԵՍ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է

Այնուամենայնիվ, եթե ձեր խանդը իսկապես հիմքեր ունի, պարզեք ձեզ համար թե ինչն է ստիպում ձեր զուգընկերոջը ուշադրություն դարձնել մեկ ուրիշի վրա: Հանգիստ զրուցեք նրա հետ,հիշե´ք, կռիվներն ու փոխադարձ վիրավորանքները հարցին լուծում չեն տա և կարող են ավելի վատթարացնել իրավիճակը: Զրույցի ժամանակ ուշադիր լսեք ձեր զուգընկերոջ կողմից ձեր հասցեին հնչաճ մեղադրանքները (դրանք անկասկած կլինեն) և փորձեք հետևություններ անել:


Սկզբնաղբյուրը՝ Հոգեբանի անկյուն

Նույն շարքից