Հոգեբանի անկյուն 

Հավատում ենք հաջողությանը

analitik.am

1.Անհաջողությունը պարզապես հնարավորություն է ամեն ինչ սկսել նորովի, բայց արդեն ավելի խելամիտ: © Հենրի Ֆորդ


2.Եթե խնդիրը հնարավոր է լուծել չարժե այդ մասին անհանգստանալ: Եթե խնդիրն անլուծելի է, դրա մասին անհանգստանալն անիմաստ է: © Դալայ Լամա


3.Եթե անգամ դուք շատ տաղանդավոր եք և ահռելի ջանքեր եք գործադրում, որոշ արդյունքների համար միևնույն է ժամանակ է հարկավոր: Դուք չեք կարող երեխա ունենալ մեկ ամսում` անգամ եթե ստիպեք հղիանալ 9 կնոջ: © Ուորեն Բաֆեթ


4.Կյանքում մեկ անգամ հաջողությունը թակում է յուրաքանչյուրի դուռը, սակայն մարդը հաճախ նստած է լինում հարևան գարեջրատանը և ոչ մի թակոց էլ չի լսում: © Մարկ Տվեն


5.Մեր գլխավոր թերությունը նրանում է, որ շատ արագ հիասթափվում ենք: Հաջողության հասնելու ամենաճշմարիտ ճանապարհն անընդհատ ևս մեկ անգամ փորձելն է: © Թոմաս Էդիսոն


6.Անձամբ ես սիրում եմ կաթնային սերով մոշ, սակայն ձկները սիրում են որդեր: Ուստի, ձկնորսության գնալիս ես չեմ մտածում, թե ինչ եմ սիրում ես, այլ մտածում եմ, թե ինչ են սիրում ձկները: © Դեյլ Կարնեգի


7.Առավոտյան արթնանալիս հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեմ այսօր»: Երեկոյան քնելիս հարցրեք. «Ի՞նչ եմ արել»: © Պյութագորաս


8.Աղքատ, անհաջողակ, դժբախտ և վատառողջ հաճախ լինում են նրանք, ովքեր ամենից հաճախ օգտագործում են «վաղը» բառը: © Ռոբերտ Կիյոսակի


9.Մեծահասակները միշտ խորհուրդ են տալիս երիտասարդներին տնտեսել փողերը: Դա վատ խորհուրդ է, մի´ կուտակեք ձեր կոպեկները: Ներդրումներ արեք ինքներդ ձեր մեջ, ես կյանքումս ոչ մի դոլար չեմ տնտեսել մինչև 40 տարեկանս: © Հենրի Ֆորդ


10.Ես դա ցանկանում եմ, ուրեմն դա կլինի: © Հենրի Ֆորդ


11.Ես պարտություններ չեմ ունեցել, պարզապես բացահայտել եմ 10 000 միջոց, որոնք չեն աշխատում: © Թոմաս Էդիսոն


12.Քրտնաջան աշխատանքը մանր գործերի կուտակումն է, որոնք պետք է ժամանակին անեիք, բայց չեք արել: © Ջոն Մաքսվել


13.Նախկինում ես ասում էի. «Հույս ունեմ, որ ամեն ինչ կփոխվի»: Հետո հասկացա, որ ամեն ինչ փոխելու համար նախ պետք է ինքս փոխվեմ: © Ջիմ Ռոն


14.Կյանքից քաղած իմ ամենակարևոր դասը այն էր, որ պետք է փորձել ու փորձել, կրկին փորձել և երբեք չհանձնվել: © Ռիչարդ Բրենսոն


Նույն շարքից