Հոգեբանի անկյուն 

Ինտելեկտը կախված է երաժշտությունից

analitik.am

Ինտելեկտի գործոնը պարզող թեստերի արդյունքների հիման վրա պարզվել է, որ ամենացածր ցուցանիշներն են ցույց տվել այն մարդիկ, ովքեր երկար տարիներ հիպ-հոփ և RNB ժանրի  սիրահարներն են եղել: Իսկ ավելի բարձր է նկատվել դասական և սիմֆոնիկ երաժշտություն նախընտրողների մոտ: Բազմաթիվ ծնողներ չափազանց զարմացել էին, երբ իմացել էին, որ ծանր ռոք նախընտրող երեխաների մոտ գրանցվել են ամենաբարձր ցուցանիշները:

Հետազոտության որոշ արդյունքները գիտնականների համար զարմանալի էին: «Ամենահետաքրքիր  գործոններից մեկն այն էր, որ դասական երաժշտություն և ծանր ռոք սիրող մարդիկ շատ նման են իրար: Երկուսն էլ ստեղծագործ անձնավորություններ են, սակայն ոչ շատ չշփվող»,- ասում է գիտնականներից մեկը,- «Հիմնականում ընդունված է համարել, որ ռոք լսող մարդիկ միշտ դեպրեսիայի մեջ են և ագրեսիվ են, սակայն իրականում նրանք ոչ միայն անվտանգ են հասարակության համար, այլև նաև կարող են սոցիումին օգտակար լինել»:





Երաժշտության ժանրերը և նրանց երկրպագուների բնավորության բնորոշ գծերը


BLUES – Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, շփվող, հանգիստ 


JAZZ - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, հանգիստ 


CLASSICAL MUSIC - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, ինքնամփոփ, հանգիստ 


RAP - Բարձր ինքնագնահատական, շփվող 


OPERA - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, մեղմ 


COUNTRY AND WESTERN – Աշխատասեր, շփվող 


REGGAE - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, շփվող, ոչ աշխատասեր 


DANCE – Ստեղծագործ, շփվող անձնավորություն


INDIE – Ցածր ինքնագնահատական, ստեղծագործ, ոչ աշխատասեր, անհանգիստ 


ROCK/HEAVY METAL – Ցածր ինքնագնահատական, ստեղծագործ, ոչ աշխատասեր, չշփվող 


CHART POP - Բարձր ինքնագնահատական, ոչ ստեղծագործ, շփվող, հանգիստ 


SOUL - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, հանգիստ, մեղմ 


Նույն շարքից