Ֆեյսբուք 

ԵԽԽՎ պատվիրակների ադեկվատությունը կասկածի տակ է. Անի Հովհաննիսյան

Զեկույցն աբողջությամբ և մանրամասն կարդացի: Ում հետաքրքիր է, ահա հղումը: Հիմա մի հարց՝ իսկ ինչո՞ւ այս զեկույցը Ադրբեջանի համար չի կարող հիմք դառնալ ռազմական գործողություններ սկսելու համար, եթե այնտեղ պարզ ասվում է, որ հայկական կողմը զրկել է Ադրբեջանի հարյուր հազարավոր բնակչությանը խմելու և ոռոգման ջուր ունենալու հնարավորությունից: Ավելին՝ ասվում է, որ Սարսանգի ջրամբարը կառուցվել է սովետական Ադրբեջանի կողմից բնակչությանը էներգիայով և ջրով ապահովելու համար: Ըստ այս զեկույցի, ստացվում է, որ հայկական կողմը խախտում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ խմելու ջուր ունենալու իրավունքը, ինչն էլ իր հերթին միանգամայն կարող է արդարացնել Ադրբեջանի ռազմական գործողությունները: Մի բան հստակ է, որ ԵԽԽՎ եվրոպացի պատվիրակներն այսօր Ադրբեջանին սիրաշահելու համար մի քայլ արեցին, ինչը հետագայում սև բիծ է թողնելու հայ-եվրոպական հարաբերություններում: Այս աբսուրդային զեկույցի ընդունումն ուղղակի կասկածի տակ է դնում կողմ քվեարկած պատվիրակների ադեկվատությունը:

Կից նյութն այստեղ

Նույն շարքից