Հոգեբանի անկյուն 

Հիշողության խանգարումներ

analitik.am

Հիշողության ուժը կախված է ուշադրության կենտրոնացման աստիճանից, ընկալվող նյութի կարևորությունից ու հետաքրքրությունից, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր վիճակից: Գոյություն ունեն հիշողության խանգարման հետևյալ ձևերը`

 

 

 

 

 

 

 

 

 



1. Հիպերմնեզիա

Հիպերմնեզիան հարաբերական սրացումն է, որը տեղի է ունենում անցյալի դեպքերի ակտիվ վերարտադրության ժամանակ: Նման սրացում դիտվում է մանիակալ վիճակների ժամանակ:

 

 2. Հիպոմնեզիա

 Հիպոմնեզիան ավելի հաճախ հանդիպող խանգարում է, երբ հիշողության թուլացումը արտահայտվում է անցյալի դեպքերի վերարտադրման դժվարություններով, ինչպես նաև մոտակա դեպքերի մտապահման թուլացումով: Նման վիճակները հանդիպում են գանգուղեղային վնասվածքների, ուռուցքների, թմրամոլության դեպքերում:

 

 3. Ամնեզիա

 Ամնեզիան հիշողության կորուստն է, երբ խանգարվում է ընկալածը մտքում մտապահելու, պահպանելու և վերարտադրելու գործընթացը:

 

 4. Պարամնեզիա

 Պարամնեզիան հիշողության այնպիսի խանգարումն է, որն արտահայտվում է հիշողության աղավաղումներով, կեղծ հիշողությամբ: 

 

 

Նույն շարքից