Ֆեյսբուք 

Իմ Հայկական բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր փառապանծ Հայկական բանակի տոնի առթիվ: Ծառայելը պարտականություն է, բայց այսօր մարդկային ու պարզ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել. կատարված հերոսությունների ու սխրանքների համար` հազար շնորհակալություն:

Սիրելի մայրեր ու հայրեր, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ճիշտ ու հզոր զինվորների դաստիարակելու համար:

Սիրելի գեներալներ, շնորհակալ եմ ձեր ճիշտ ու տեղին հրամանների համար:

Սիրելի սպաներ, շնորհակալ եմ ձեր հոգատարության ու անձնական օրինակի համար:

Սիրելի զինվորներ, շնորհակալ եմ, որ պահում եք մեր սահմանը, անքուն ու թեժ գիշերներ անցկացնելով` պահպանում եք մեր բալիկների ու մեր հանդարտ քունն ու խաղաղ առօրյան:

Իմ Հայկական բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր: Շնորհավոր բոլորիս տոնը:

Նույն շարքից