Հոգեբանի անկյուն 

Քնի բարելավման 6 միջոց

analitik.am

1. Քնաբերներ  

Ուղեղի ակտիվությունը զսպում է գամմա-ամինայուղային թթուն, որը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգում: Յուրաքանչյուր քնաբերի խնդիրը կա՛մ այդ թթվի ազդեցության ուժեղացումն է նեյրոնների վրա, կա՛մ դրա քանակության ավելացումը նյարդային համակարգում:


2. Բարբիտուրատներ

Բարբիտուրատների տիպի դեղահաբերը ազդում են այլ քնաբերների պես, սակայն ունեն հակաջղաձգային և հանգստացող ազդեցություն: Իսկ երկար օգտագործելու դեպքում արագ քնի փուլը կարճանում է: Բացի այդ` այս կարգի դեղահաբերը արդեն երկու շաբաթ օգտագործումից հետո կախում են առաջացնում: Հենց այդ պատճառով է, որ ներկայումս բարբիտուրատները որպես քնաբեր չեն օգտագործվում:  

 

3. Բենզոդիազեպիններ  

20-րդ դարի 60-ական թվականներին հայտնվեց նոր քնաբերների սերունդ՝ բենզոդիազեպիններ: Նրանք ավելի քիչ բացասական ազդեցություն ունեն, սակայն կախվածություն են առաջացնում և երկար ժամանակ օգտագործելու դեպքում չափաբաժինը մեծացնելու կարիք է զգացվում: Դժվար արթնացումը և քնկոտությունը ողջ օրվա ընթացքում շատերին ստիպեցին հրաժարվել այդ դեղահաբերից:


4. Սելեկտիվ դեղորայքներ  

Քնաբերների նոր սերունդ՝ սելեկտիվ դեղորայքներ: Բացահայտ դրական կողմերից է բացասական ազդեցության մինիմալ քանակությունը: Բայց ամենից կարևորն այն է, որ այս դեղորայքները ոչ միայն անդադար հորանջելու ցանկություն են առաջացնում` տեղափոխելով Մորփեոսի աշխարհ, այլև կարգավորում են քնի բնական փուլերը: Սակայն երկարաժամկետ օգտագործման դեպքում նույնպես կարող են կախվածություն առաջացնել:

  

5.Անտիգիստամիննային դեղորայքներ  

Գիստամինը ամենակարևոր ռեցեպտորներից է, որը պատասխանատու է արթնացման համար: Դեղահաբերը, որոնք փակում են գիստամինային ռեցեպտորները, դուրս են գրում ալերգիայի համար: Իսկ քունը միայն բացասական ազդեցությունն է: Բայց որոշ դեղահաբերի մոտ, ինչպիսիք են դիմեդրոլը, պիպոլֆենը, դոնորմիլը, դա այնքան ուժեղ է, որ կարող են հասարակ քնաբեր համարվել: Իսկ ալերգիկների համար էլ ստեղծվել են անտիգիստամինային դեղահաբեր առանց քնաբերի էֆեկտի:

 

6. Մելատոնին  

Մելատոնինը նեյրոգորմոնն է: Գիշերային ժամերին մեր օրգանիիզմը արտադրում է նեյրոգորմոնների օրական չափաբաժնի 70%–ը: Մելատոնինը ինչ-որ ձևով կարգավորում է քնի և արթնացման ռիթմերը: Որպես քնաբեր այս դեղահաբը համարում են բավականին թեթև և նշանակում են ոչ լուրջ խանգարումների դեպքում:



Analitik.am

Նույն շարքից