Հոգեբանի անկյուն 

Փաստեր երազանքների մասին

analitik.am

 Ինչքան մեծանում ենք, այնքան ավելի քիչ ենք երազում

«Երազանքները հիմնականում կապված են ապագայի հետ»,- բացատրում է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հոգեբան Պիտեր Դելանին: Երիտասարդ տղամարդկանց շրջանում շատ տարածված են ֆանտազիաները, որտեղ նրանք իրենց սուպերհերոս են պատկերացնում: Ժամանակի ընթացքում ապագան ավելի կարճ է դառնում և երազելուն արդեն քիչ ժամանակ է հատկացվում: 


Երազանքները ստիպում են մարդուն մոռանալ, թե ինչով էր նա զբաղված նախքան երազել սկսելը

Մի փորձարկման ժամանակ հատուկ առաջադրանք կատարող մարդկանց խնդրեցին հիշել իրենց մանկության տան մասին: Ինչքան մարդը մեծահասակ էր, այնքան շատ ինֆորմացիա էր նա մոռանում իր ներկա առաջադրանքի մասին: Դա նշանակում է, որ ինչքան ավելի հին ժամանակներ է մարդը մտովի տեղափոխվում, այնքան ավելի ուժգին է դառնում ներկայի «մոռացման էֆեկտը»:

Այդ էֆեկտը կապված է ոչ միայն ժամանակի, այլ նաև տարածքի հետ: Օրինակ` եթե Դուք երազում եք հանգստի մասին, ապա Դուք, հավանաբար, կմոռանաք գործերը, եթե պատրաստվում եք հանգստանալ արտասահմանում, այլ ոչ թե ամառանոցում: «Դուք մտովի հեռավոր ճանապարհորդություն եք կատարում» – ասում է Դելանին:  

Դելանին կարծում է, որ մեր գիտակցության այդ յուրահատկությունը պետք է նախ և առաջ հաշվի առնեն այն մարդիկ, ովքեր գործի բերումով պետք է հույսները դնեն հիշողության վրա, օրինակ` բժիշկները: Եթե բժշկին, ով զբաղվում է դեղերի չափաբաժինների բաշխմամբ, շեղել իր վերջին արձակուրդի մասին հարցերով, ապա կարևոր ինֆորմացիան կարող է մոռացվել:  


Երբ մենք կարդում ենքմեր ուղեղի մի մասը «անջատվում է»

Ուղեղում կա 2 հիմնական համակարգ՝ վերլուծական, որն օգնում է ճիշտ որոշումներ կայացնել, և էմպաթիկ, որն օգնում է կարեկցել և հասկանալ միմյանց զգացմունքները:

Երբ մեր առջև խնդիր է դրված, որը պահանջում է վերլուծական մոտեցում, ապա ուղեղի այն մասը, որը պատասխանատու է զգացմունքների համար, անջատվում է. բացատրում է Օհայո համալսարանի կոգնիտիվ հոգեբան Էնթոնի Ջեկը: Այլ կերպ ասած` , եթե Դուք խիստ զբաղված եք մաթեմատիկական խնդրի լուծմամբ, զբացմունքների համար ուղղակի ժամանակ չի մնում:

Իսկ երբ Դուք երազանքների գիրկն եք ընկնում, Ձեր ուղեղը փոխում է մտածելակերպի մի քանի տեսակ, և այդ ժամանակ ուղեղի վերլուծական և էմպաթիկ բաժինները հաջորդաբար փոխարինում են միմյանց:


Երազելու գործընթացը վերահսկվում է ուղեղի կողմիցայլ ոչ թեգիտակցության 

Ուղեղը և գիտակցությունը կարող են դիտվել որպես մեկ երևույթի տարբեր դրսևորումներ:  

«Մենք հակված են մտածելու, որ գիտակցությունը գտնվում է «վարորդական նստատեղում», իսկ մեր ուղեղում կատարվող գործընթացները կատարում են ծառայողակական ֆունկցիա»:

Իրականում այստեղ կա փոխադարձ կախվածություն: Մի կողմից` մեր երազանքներն ու ֆանտազիաները որոշվում են ուղեղի կառուցվածքով, մյուս կողմից` այդ կառուցվածքն ինքն է փոփոխության ենթարկվում: Երբ մենք ինչ-որ նոր բան ենք սովորում, նյարդային բջիջների միջև նոր կապեր են հաստատվում:  

«Մեր ուղեղը բնական կերպով փոխվում է, իսկ նրա կառուցվածքն իր հերթին որոշում է մեր երազանքները», – ասում է Ջեկը:


Երազանքները կրեատիվ ունակություններ են արթնացնում

«Շատ հաճախ, երբ մենք երազում ենք, մեր ուղեղը միանում է մե՛կ մի բաժնին, մե՛կ մյուս, և մենք կարողանում ենք մուտք գործել մեր ենթագիտակցության ամենախոր անկյունները, որոնց մասին անգամ չէինք կասկածում»,- բացատրում է հոգեբան Էուջենիո Ռոթը:

Ինչպես նաև երազող գիտակցությունը կարող է ասոցիատիվ կապեր գտնել իրար հետ թվում է որևէ կապ չունեցող բաների միջև:

«Դա արթնացնում է կրեատիվ մտածողությունը: Հաճախ ամենադժվար խնդիրների լուծումները գալիս են մեր մտքերի ազատ թափառման ժամանակ»:

Նույն շարքից