Հոգեբանի անկյուն 

Կանանց հոգեբանական առանձնահատկությունները

analitik.am

Գաղտնիք չէ, որ կանայք և տղամարդիկ շատ տարբեր են: Դա առաջին հերթին պայմանավորված է ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, որոնք արտահայտվում են աշխարհընկալման հակադրությամբ և որոշ իրադարձություններին ու գրգռիչներին տրվող հակազդեցության յուրահատկությամբ: Ահա մի քանի փաստեր` գիտական հիմնավորմամբ:      

 


1. Կանայք սիրում են տխուր և զայրացած տղամարդկանց 


Կանայք մեծ նշանակություն են տալիս հարաբերությունների զգայական կողմին, հիմնականում բոլոր կանանց համար կարևոր է, որ կողակիցը կիսվի իրենց հետ իր հույզերով և մտահոգություններով: Եթե կինը տեսնում է, որ կողակիցը տխուր է կամ զայրացած, ապա ընկալում է դա որպես վստահության նշան տղամարդու կողմից և դրանից զգայական հաճույք է ստանում: Ինչքան հաճախ է տղամարդը ցույց տալիս իր բացասական էմոցիաները (չնայած նրան, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներին դա բնորոշ չէ), այնքան ավելի երջանիկ կլինի զույգը:

 

 2. Գեղեցիկ կինը գրեթե միշտ առողջ է


Գեղեցկությունը կնոջ կյանքում ցանկացած տարիքում ունի առաջնահերթ նշանակություն: Կանայք հակված են իրենց արտաքինը ավելի հետևողականորեն խնամելուն, քան տղամարդիկ, քանի որ զգում են, որ առողջ մաշկը և գեղեցիկ, ուժեղ մարմինը կարող են գերել ամենացանկալի տղամարդուն, հետևաբար, ավելի մեծ հնարավորություն ունեն կատարելու իրենց գլխավոր գործառույթը՝ հաստատված բնության կողմից՝ մայրությունը:    

3. Կնոջն ավելի երկար ժամանակ է պետքորպեսզի հանգստանա վեճից հետո 


Դա պայմանավորված է մի շարք ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Կանայք իրենց բնույթով ավելի էմոցիոնալ են, քան տղամարդիկ, և դա պայմանվորված է նրանով, որ կանանց նյարդային համարկարգն ավելի զգայուն է և ավելի ուժեղ է ազդում գրգռիչների վրա: Հետևաբար, երբ վեճն ավարտված է, նյարդային համակարգը դեռ որոշ ժամանակ գտնվում է գրգռված վիճակում և շարունակում հաղորդել գլխուղեղին, որ վեճը դեռ շարունակվում է: Հաճախ դա հանդիսանում է այն բանի պատճառը, որ վեճը տեղափոխվում է այլ հարթություն և հայտնվում է նոր պատճառ տարաձայնությունների համար:

 

4. Տղամարդիկ կարող են մանիպուլյացիայի ենթարկել կանանց` ժպիտի միջոցով


Կանանց մանիպուլյացիայի ենթարկելու դեպքում տղամարդն, օրինակ, փորձում է ժպտալով նրան ինչ-որ կարգադրություններ անել, հետևաբար` հավանականությունը, որ կինը կենթարկվի տղամարդու ազդեցությանը, մի քանի անգամ մեծանում է: Խնդիրը նրանում է, որ կանայք բնազդորեն ընկալում են ժպիտը որպես ջերմ զգացմունքների արտահայտում: Բացի այդ` կանայք շփվելիս մեծ նշանակություն են տալիս ոչ միայն խոսքերին, այլև ժեստերին, հետևաբար` ժպիտը կարող է պատճառ հանդիսանալ իրադրությունը սխալ ընկալելու համար, անգամ եթե դա կոպիտ կատակ լինի կամ սեքսուալ բնույթի առաջարկ: Նույն ազդեցությունը կանանց վրա ունենում է նաև ուղիղ հայացքը:

Նույն շարքից