Բիզնես 

Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում ավելացել է 6 միլիարդ դոլարով

analitik.am

lenta.ru-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցի և համանուն ընկերության հիմնադիր- ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում առաջադիմել է երկու հորիզոնականով Bloomberg-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում:

Նրա կարողությունն ընկերության հաշվետվության հրապարակումից հետո կտրուկ աճել է 6,2 միլիարդ դոլարով, հաղորդում է -ն։

Bloomberg-ը գնահատել է Facebook-ի հիմնադրի ակտիվները 47,6 միլիարդ դոլար:

Նույն շարքից