Հոգեբանի անկյուն 

Ամենատարօրինակ ֆոբիաները

analitik.am

1. Քսանտոֆոբիա` վախ դեղին գույնից

Քսանտոֆոբիայով տառապող մարդիկ կարող են վախենալ դեղին գույն ունեցող ցանկացած իրից, այդ թվում նաև արևից, նարցիսներից և դեղին ներկից:


2. Տուրոֆոբիա` վախ պանրից

Մարդիկ, ովքեր տառապում են այս ֆոբիայով, պանիրն ասոցացնում են ինչ-որ վատ հիշողության հետ: Տուրոֆոբները փախչում են նույնիսկ մի փոքր պանրի կտոր տեսնելուց:


3. Սոմնիֆոբիա` վախ քնից:

Սոմնիֆոբիան արտահայտվում է քնելուց սաստիկ վախով: Սոմնիֆոբները վախենում են քնել, քանի որ քունը նրանց մոտ ասոցացվում է մահանալու հետ: Այս ֆոբիան կարող է առաջանալ քնած ժամանակ վերահսկողությունը կորցնելու վախից կամ հաճախակի մղձավանջներ տեսնելու պատճառով:


4. Հիլոֆոբիա` վախ ծառերից

Հիլոֆոբիան սաստիկ վախն է ծառերից կամ անտառից: Այս ֆոբիան կարող է երեխայի մոտ առաջանալ, երբ փոքրիկը հեքիաթ է լսում, որտեղ անտառը սարսափելի է, իսկ ծառերը` չար: Շատ հիլոֆոբներ այդպես էլ մեծանալով չեն կարողանում հաղթահարել իրենց վախը և ցանկացած զբոսանք զբոսայգում նրանց մոտ լուրջ անհանգստություն է առաջացնում:


5. Օմֆալոֆոբիա` վախ պորտից

Այս ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են սեփական պորտից: Նրանք վախենում են, երբ ինչ-որ մեկը դիպչում է իրենց պորտին, կամ երբ իրենք են դիպչում ուրիշի պորտին: Այս ֆոբիան առաջանում է, որպես կանոն, քանի որ պորտն ասոցացվում է պորտալարի և մայրական արգանդի հետ: Երբեմն օմֆալոֆոբները նույնիսկ վախենում են նայել կամ մտածել պորտի մասին:


6. Օմբրոֆոբիա` վախ անձրևից

Օմբրոֆոբները սարսափում են անձրևից, ինչը կարող է հանգեցնել լուրջ խուճապային ագրեսիայի: Կարծիք կա, որ անձրևից վախը կարող է ձևավորվել մի քանի պատճառներով, այդ թվում նաև այն պատճառով, որ երեխաներին հաճախ արգելվում է անձրևին տանից դուրս գալ` ասելով, որ նրանք կարող են հիվանդանալ: Բացի այդ, անձրևը հաճախ ասոցացվում է դեպրեսիայի հետ:


7. Պապաֆոբիա` վախ Հռոմի պապից

Այս ֆոբիան հազվադեպ հանդիպող ֆոբիաներից է: Սա սերտ կապված է իերոֆոբիայի հետ (վախ եկեղեցական ծառայողներից կամ եկեղեցական իրերից):


8. Ուրանոֆոբիա` վախ երկնքից

Ուրանոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են երկնքից ու հետմահու կյանքից: Նման վախ հաճախ առաջանում է հավատացյալների մոտ, ովքեր վախենում են Աստծո դատաստանից:


9. Պոգոնոֆոբիա` վախ մորուքից:

«Պոգոնոֆոբիա» տերմինը սկսվել է կիրառվել 1850-ական թվականներից և նշանակում է վախ մորուքից:


10. Տրիսկաիդեկաֆոբիա` վախ 13 թվից

Շատ մարդիկ են սնահավատ 13 թվի հետ կապված, սակայն ոչ բոլորն են տառապում տրիսկաիդեկաֆոբիայով: Այս ֆոբիայով տառապող մարդիկ մեծ ջանքեր են թափում 13 թվի հետ առնչվող որևէ իրից կամ զբաղմունքից խուսափելու համար:

Նույն շարքից