Միջազգային Տնտեսություն 

ԵՄ-ն Ադրբեջանին 3.5 մլն եվրո է հատկացրել

Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Եվրամիությունը Ադրբեջանին 3.5 մլն եվրո է հատկացրել՝ միգրացիայի կառավարման աշխատանքների ուժեղացման համար:

Մալենա Մարդի խոսքով՝ միգրացիայի խնդրի համատեքստում տվյալ հարցը շարունակելու է առաջնահերթություն մնալ Բաքվի ու Բրյուսելի հարաբերություններում:

Երկու տարի տեւողությամբ նախագիծը կիրականացվի մի քանի փուլերով: Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավարը հայտնել է նաև, որ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը կտրամադրվի 400 հազար եվրո արժողութան սարքավորում:

Նույն շարքից