Միջազգային Ֆեյսբուք 

Հետաքրքիր փաստեր Ռուսաստանի Դաշնության մասին

analitik.am

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանի մակերեսը նույն տարածքն է զբաղեցնում, ինչ Պլուտոն մոլորակը: Երկիրն զբաղեցնում է 17 մլն քառ. կմ տարածք, Պլուտոնը՝ 16.6 մլն քառ. կմ:

Ռուսաստանի խողողովակաշարերը կարող են օղակել Երկիրն ավելի քան վեց անգամ: Երկրին պատկանող ողջ խողովակաշարային համակարգի երկարությունը, որը ներառում է գազի, հեղուկ գազի, նավթի և այլ զտված ապրանքների շրջանառությունը, կազմում է 259,913 կմ, մինչդեռ Երկիր մոլորակի շրջանակի երկարությունը կազմում է 40,075 կմ:

Ռուսաստանին է պատկանում բարձր հարստացված ուրանի համաշխարհային պահուստային ռեզերվների կեսը: Ռուսաստանն ունի 695 տոննա բարձր հարստացված ուրան ավելի քան աշխարհի ցանկացած երկրում: Երկրորդն ԱՄՆ-ն է՝ 604 տոննա պահուստային պաշարով:

Ռուսաստանի բնակչությունը 6.6 մլն-ով նվազել է 1993-ից ի վեր: Այս թիվը հավասարազոր է Մասաչուսեթսի բնակչության թվին: Երկրի բնակչությունը 2010-ին կազմել է 141.9 մլն մարդ, և ըստ կանխատեսումների՝ մինչ 2050-ը նվազելու է 17 տոկոսով՝ հասնելով 126.6 մլն-ի:

Ռուսաստանի բնական գազի պաշարները հավասարազոր են օլիմպիական չափեր ունեցող՝ 13.2 մլրդ լողավազանների տարողունակությանը: Ռուսաստանին է պատկանում աշխարհում բնական գազի երկրորդ ամենամեծ պաշարը՝ 33 խորանարդ մետր ծավալով: Օլիմպիական լողավազանի չափանիշը 25 խորանարդ մետրն է:

Ռուսաստանն ունի 9 ժամային գոտի՝ ավելին, քան աշխարհի մեկ այլ երկրում: Երկիրն ուներ 11 ժամային գոտի, սակայն այն երկուսով կրճատվել է 2010-ին:

Ռուսաստանն ունի 87 մլրդ բարել նավթի պաշարներ, որը կարող է բավարարել հաջորդ 75 տարիներին: 2012-ին Ռուսաստանն օրական սպառել է 3.2 մլն բարել նավթ:

Մոսկվայի մետրոյով օրական 9 մլն մարդ է երթևեկում, ինչն ավելին է, քան լոնդոնյան և նյույորքյան մետրոների երթևեկը միասին:
Ռուսաստանում բարձր է նաև սպանությունների մակարդակը, որը 100 000 մարդու համար կազմում է 9.7 տոկոս, իսկ ԱՄՆ-ում նույն մակարդակը կազմում է 4.7 տոկոս:

Ռուսաստանի Կարաչի լճի ափերին կանգնելը կարող է մահացու լինել, քանի որ այս տարածաշրջանում ճառագայթման 600 ռենտգեն է արտանետվում, ինչը բավարար է մարդուն սպանելու համար:

Ռուսաստանի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր մաքուր եկամուտը կազմում է 227 մլրդ դոլար, որն ավելին է, քան Պակիստանի ՀՆԱ-ն:

Ռուսներից յուրաքանյուրը տարեկան 365 լիտր թեյ է խմում, ինչը 6 անգամ ավել է ամերիկացիների «թեյասիրությունից»:

Ռուսաստանի Բայկալ լիճն ընդգրկում է աշխարհի քաղցրահամ ջրի պաշարի 1/5-ը: Լճի խորությունը կազմում է 1642 մետր:

Ռուսաստանը լրագրողների բնակության համար 5-րդ ամենավտանգավոր վայրն է: Այստեղ 1992-ից ի վեր 56 լրագրող է մահացել, նրանց 64 տոկոսն սպանվել է:

Ռուսաստանը Ալյասկան վաճառել է ԱՄՆ-ին 7.2 մլն դոլարով: ԱՄՆ-ն մեկ ակրի դիմաց վճարել է ավելի քիչ, քան 2 ցենտը, իսկ ընդհանուր տարածքը կազմել է 600 000 քառակուսի մղոն:

Նույն շարքից