Հոգեբանի անկյուն 

Ձյան փաթիլների առաջացումը

analitik.am

Փաթիլը սկսում է իր կյանքը ամպում, երբ փոքրիկ փոշեհատիկի կողքերը սկսում են ձևավորվել սառցե բյուրեղիկներ:

Սառույցի բյուրեղները վեցանկյուն են: Հենց այս պատճառով է, որ փաթիլների մեծ մասը ունեն վեցանկյուն աստղի տեսք: Հետո այս բյուրեղը սկսում է աճել: Նրա մոտ կարող են սկսել աճել ճառագայթներ, կամ այդ ճառագայթների վրա սկսում են գոյանալ այլ գոյացություններ, կամ հակառակը՝ փաթիլը սկսում է հաստանալ:

Տվյալ պահին կոնկրետ ինչպես կաճի փաթիլը կախված է փաթիլի շուրջը եղած պայմաններից՝ խոնավություն, ճնշում, ջերմաստիճան: Եվ նույնիսկ այդ պայմանների չնչին փոփոխությունը կարող է բերել փաթիլի ձևի փոփոխություն: Պայմանները անընդհատ փոփոխվում են և ստացվում է, որ փաթիլը մեկ աճում է լայնությամբ, մեկ նրա մոտ սկսում են ճառագայթներ աճել:

Չոր և ցուրտ պայմաններում փաթիլները ընդհանրապես սկսում են աճել բարձրությամբ, այլ ոչ թե լայնությամբ և ստացվում են վեցանկյուն սյուներ, այլ ոչ սովորական «աստղիկներ»: Քանի որ ամեն մի փաթիլ ապրում է «սեփական կյանքով» և արտաքին պայմանները ամեն մեկի համար, թեկուզ և շատ չնչին, տարբեր են՝ այդ իսկ պատճառով էլ փաթիլները տարբեր են: Երբեք բացարձակ միանման փաթիլներ չեն լինում: Ամեն մեկը անցնում է տարբեր խոնավության, ջերմաստիճանի և ճնշման պայմաններով:

Եվ վերջում  մի տեսանյութ այն մասին,  թե ինչպես են առաջանում ձյան փաթիլները.


Նույն շարքից