Բիզնես Մամուլի տեսություն 

«Աբովյան» հեռուստաընկերությունը սնանկ ճանաչվեց. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով ««Աբովյան» հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն, որը գտնվում Է Աբով[b][/b]յանում, սնանկ Է ճանաչվել։ Իսկ սնանկության գործով կառավարիչ Է նշանակվել Գևորգ Ավագյանը։ Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել Է այս տարվա ապրիլի 4-ին։

Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը պատկանում Է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանին՝ Պալաչին։ Ի դեպ, հեռուստաընկերությունից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից