Հոգեբանի անկյուն 

Ամանորի հոգեբանական խորհուրդը

analitik.am

Այսօր հունվարի 13-ն է, և Հայաստանում, ինչպես հետխորհրդային երկրների մեծ մասում նշում են Նոր տարին հին տոմարով: Ահա թե ինչու այսօր որոշեցինք անդրադառնալ Ամանորի հոգեբանական խորհրդին:


Պարզվում է, որ շատերի համար Ամանորը խորհրդանշական է նոր կյանք սկսելու գաղափարով: Ահա թե ինչու տարիներ առաջ ամերիկացի գրող Չարլզ Լեշը ասել է, որ Ամանորը յուրաքանչյուր մարդու ծննդյան տոնն է: Նոր կյանք սկսելու գաղափարը յուրաքանչյուր ոք յուրովի է հասկանում: Տղամարդկանց մոտ, օրինակ, արդիական են համարվում գալիք տարում այլևս չծխելու կամ ալկոհոլ չօգտագործելու, լավ աշխատանք գտնելու գաղափարները, աղջիկների համար նիհարելու, ավելի ինքնավստահ լինելու գաղափարները և այլն: 

Փաստ է, որ անգամ ամենակասկածամիտ մարդիկ ևս հոգու խորքում հավատում են Ամանորի հրաշքին` տոնական գիշերը պահելով նմանատիպ տարբեր երազանքներ, ընդունելով տարբեր որոշումներ: Եվ այստեղ, ըստ էության, կա միայն մեկ խնդիր` ինչպես անել, որ նոր կյանք սկսելու գաղափարը չկորցնի իր արդիականությունը նաև տոնական գիշերին հաջորդող օրերին: 



Analitik.am

Նույն շարքից