«Միջին տարիքի ճգնաժամ» տերմինն առաջացել է 40 տարի առաջ, երբ կյանքի միջին տևողությունը համարվում էր 70 տարին, իսկ օրինակելի «միջին սահմանագիծը» վրա էր հասնում 35 տարեկանում: Սովորաբար, հենց այս տարիքում են մարդիկ սկսում զգուշանալ կյանքի որակի վատացումից: Սակայն Թել-Ավիվի Համալսարանի մասնագետները շտապում են հագստացնել նրանց, ովքեր այդպես են կարծում: Նրանց խոսքերով, միջին տարիքը լավագույն ժամանակն է, որպեսզի զարգանալ, հասնել սեփական նպատակներին և իսկապես նոր կյանքը սկսել:
Վերջին տասնամյակներում մարդիկ ապրում են ավելի երկար, քան առաջ, դրա համար էլ հատկապես հիմա է անհրաժեշտ հեռու վանել այդ կարծատիպը և սկսել միջին տարիքն ընդունել որպես անցումային, այլ ոչ թե ճգնաժամային, հաստատում են գիտնականները: Նրանց կարծիքով, մարդկանց մեծամասնությունն իրենց կյանքի կարևոր խնդիրներն ընդունում են մինչև այն պահը, երբ գիտակցում են, որ դրանք ընդհանրապես ինչու են պետք: Այսպես, 30 տարեկանում շատերն ամուսնանում են, ձեռք բերում սեփական բնակարան և կողմնորոշվում աշխատանքային կարիերայի հարցում: Հենց այդ պատճառով են մարդիկ մոռանում կյանքի երկրորդ կեսի մասին, և չգիտեն ինչով զբաղվել 40 տարեկանից հետո: Այժմ կյանքի տևողության երկարացումը, բժշկական ծառայությունների լավացումը, կրթությունը, նաև ինքնարտահայտումն ու ինքնաճանաչումը թույլ են տալիս լավագույնս խուսափել տխրահռչակ «միջին տարիքի ճգնաժամից», համոզված են փորձագետները: Նյարդաբանական հետազոտությունները նույնպես բացառում են այն կարծիքը, որ գլխուղեղի ֆունկցիոնալ հնարավորությունները վատանում են 40 տարեկանից հետո:
Ընդհակառակը, վառ իրադարձությունների հնարավորությունը, կյանքի զբաղվածությունը նշանակալիորեն բարձրանում են միջին տարիքում, կարծում են հետազոտողները:
Ինչպե՞ս տարիքային մի փուլից մյուսին սահուն կերպով անցնել: Ամենագլխավորը, կարծում են գիտնականները, բարձր տարիքում գիտակցել կյանքի ավելի որակյալ հնարավորությունները և անձնական պլանները կազմել այդ հնարավորություններին համապատասխան: Եվ, ընդհանրապես, չարժե խուսափել բարդություններ առաջացնող փոփոխություններից: Վերջապես, յուրաքանչյուր հոգեբանական ճգնաժամը լավագույնս հաղթահարելու կարևոր պայման է հանդիսանում ընտանիքի, ընկերների և գործընկերների աջակցությունը: