Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս երկար ապրել: Երկարակեցության 5 գաղտնիք

analitik.am

Բոլորս էլ գիտենք, որ սթրեսը սպանում է, երջանիկ մարդիկ ավելի երկար են ապրում, իսկ ֆիզիկական ակտիվությունը թույլ է տալիս պահպանել առողջությունը: Բայց համաձայն վերջին հետազոտությունների, որը կատարվել է 1500 մարդկանց մոտ, գոյություն ունի 5 հիմնական ֆակտոր կապված երկարակեցության հետ.


1. Եղեք բարեխիղճ

Հենց այն մարդիկ, ում մոտ մանկուց գոյություն ունեն այնպիսի բնավորության գծեր, ինչպիսիք են՝ խոհեմությունը և աշխատասիրությունը, ավելի հազվադեպ են զոհ դառնում վնասակար սովորույթներին և ավելի երկար են ապրում:


2. Ճիշտ ամուսնական զույգի ընտրություն

Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկարեցնում է կյանքի տևողությունը: Դա այդպես է, եթե միայն դա երջանիկ, հաջողված ամուսնություն է: Անհաջող ամուսնությունը՝ ընդհակառակը կարող է ժամանակից շուտ մարդուն իջեցնել գերեզման:Հաճախ կանայք, որոնք բաժանվում են անհաջող ամուսնության պատճառով, ավելի երկար են ապրում: Սակայն նույն բանը չի կարելի ասել տղամարդկանց համար: Ուժեղ սեռի ներկայացուցիչները, որոնք բաժանվել են և այլևս չեն ամուսնացել՝ մահանում են ավելի շուտ:

 

3. Տիրապետեք ձեր լավատեսությանը (օպտիմիզմին)

Չափից դուրս լավատես մարդիկ հաճախ լինում են առավել անհոգ և ազատ: Նրանք առավել շատ են հակված այնպիսի վնասակար սովորույթներին՝ ինչպիսիք են ծխելը, ալկոհոլիզմը և ավտոմեքենայի արագ վարումը: Շատ հաճախ նրանք դժվարությամբ են հաղթահարում կյանքի դժվարությունները և հաճախակի են մահանում դժբախտ պատահարներից:


4. Հաճախակի շփվեք

Մարդիկ, որոնք անընդհատ կապ են պահում հարազատների, ընկերների հետ՝ ապրում են ավելի երկար: Ավելին, նրանք, ովքեր երբևէ օգնել են ուրիշներին առանձնանում են իրենց ամրությամբ:

5. Շարունակեք աշխատել

Երկարակյացների մեծ մասը շարունակել են աշխատել մինչ խոր ծերություն և նրանց մեծ մասը տարված էր իր աշխատանքով: Չնայած ասում են որ աշխատանքի սթրեսը սպանում է, սակայն հարցը նրանում է, թե ինչ սթրեսի մասին է գնում խոսքը: Եթե դա դրական սթրես է, որը առաջանում է ձեր աշխատանքից, ապա այն դարձնում է ձեզ առավել արդյունավետ և մեծացնում է ձեր կյանքի տևողությունը:

Նույն շարքից