Հոգեբանի անկյուն 

Սթրեսը օգնում է ընդունել ճիշտ որոշումներ

analitik.am

Կտրուկ սթրեսի ազդեցությունը աշխատանքային հիշողության վրա ստուգելու համար գիտնականները լաբիրինթոսում գտնվող առնետների վրա փորձեր են արել այնքան ժամանակ, մինչև նրանք չեն գտել ճիշտ լուծումը դեպքերի 60-70%-ի համար: Երբ կրծողները հասնում էին այս ճշգրտությանը, երկու օր անընդմեջ նրանց կեսին ստիպում էին 20 րոպե լողալ (կտրուկ սթրեսս), որից հետո նրանց նորից ուղղորդում էին լաբիրինթոս:

Արդյունքները ցույց տվեցին, որ սթրեսի ենթարկված առնետները, դրան հաջորդող 4 ժամերի ընթացքում (և նույնիսկ հաջորդ օրը), շատ ավելի քիչ էին սխալվում լաբիրինթոսում քան սթրեսի չենթարկված առնետները: Գիտնականները պարզեցին նաև, որ կարճատև սթրեսը չի ավելացնում կենդանիների դեպրեսիան և տագնապալի վարքագիծը:

Գիտնականների խոսքերով՝ իմացության և էմոցիաների համար պատասխանատու են ուղեղի մի քանի որոշիչ զոնաներ, այդ թվում պրեֆրոնտալ ուղեղը, որը համարվում է սթրեսի հորմոնների՝ կորտիկոստերոիդների հիմնական նպատակակետ: Բացի դրանից, գիտնականները պարզեցին, որ խրոնիկական սթրեսը որձ առնետների մոտ ճնշում է գլուտամատի փոխանցումը դեպի պրեֆրոնտալ կեղև, ինչը կտրուկ սթրեսի ազդեցության հակադարձ պրոցեսսն է: Պարզվեց նաև, որ էստրոգենի ռեցեպտորները էգ առնետներին դարձնում են ավելի կայուն խրոնիկական սթրեսսների նկատմամբ:

Գիտնականների կարծիքով հետազոտության արդյունքները ապագայում կօգնեն մարդկային սթրեսի հետազոտմանը և դրա դեմ պայքարին:

Նույն շարքից