Հոգեբանի անկյուն 

Ապացուցված է՝ մտքում խոսացող մարդիկ հանճարներ են

analitik.am

Պետք չէ ամաչել խոստովանել, որ երբեմն դուք մենախոսությամբ եք զբաղվում։ Դա ամենևին էլ ամոթ բան չէ, ընդհակառակը, նման հատկանիշը խոսում է մարդու անհավատալի պոտենցիալի մասին։ Ինչպես գիտնականներն են ապացուցել, մարդիկ, ովքեր ամրապնդում են իրենց գործողությունները խոսելով և որոշ արտահայտություններ բարձրաձայն ասելով, հանճարներ են։ Այնպես որ, եթե դուք անընդմեջ մտքում ինչ-որ բան եք ասում, կարող եք հպարտանալ դրանով։

Հոգեբան Հերի Լուպիանը որոշեց ստուգել, թե ինչով է կապված ներքին խոսակցությունը մարդու հիշողության մեխանիզմի հետ։ Դրա համար նա ընտրեց 20 կամավոր մասնակիցների և նրանց ներկայացվեց մի քանի առարկա։ Հետո մասնակիցներին խնդրեցին հիշել, թե ինչ առարկաներ էին իրենց նախապես ցույց տվել։

Մասնակիցներին բաժանեցին երկու խմբի՝ նրանք, ովքեր փորձում էին բարձրաձայն հիշել և առարկաների անվանումները ասել, ավելի արագ կատարեցին առաջադրանքը։

Հիշողությունը կենտրոնացնելուց բացի, բարձաձայն խոսելը նաև հանգստացնում է մարդկանց։ Հերիի կարծիքով, երբ մարդը չարացած և նյարդայնացած է, ինքն իր հետ խոսելը սթրեսից հանելու լավագույն եղանանակն է։

Նրա խոսքով, մենախոսությունը օգնում է իրականություն վերադառնալ և մոռանալ ցավալի պահերը։

Նույն շարքից