Ֆեյսբուք Տնտեսություն 

Ցանկացե՞լ են վնասել Բաքու-Ջեյհան նավթամուղը

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վրացական «Грузия Online»-ի տեղեկություններով հունվարի 19-ին Գորի-Նիկոզի գնացքը հրաշքով է խուսափել վթարից: Ախալդաբա գյուղի մոտ գնացքը կտրուկ արգելակել է, քանի որ վնասված են եղել ռելսերը: Գնացքի վթարի դեպքում կարող էր տեղի ունենալ շատ լուրջ աղետ, քանի որ երկաթուղու անմիջական հարևանությանբ է անցնում Բաքու-Ջեյհան նավթամուղը:

Ըստ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալների, հանրապետության դատախազությունում այդ առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչություն» հոդվածով: Սակայն իրավապահ մարմիններում լրագրողներին հավաստիացրել են, որ նախաքննությունը կատարվում է միայն ռելսերի վնասելու փաստի առնչությամբ: Հաղորդվում է նաև, որ այդ նույն հատվածում գիշերը գողացվել են էլեկտրահաղորդման գծերը:

Զարմանալի է, որ այս դարակազմիկ հանցագործության մասին վրացական ԶԼՄ-ները հաղորդում են դեպքից երեք շաբաթ անց,հենց այն ժամանակ, երբ ակտիվ քննարկվում են Թբիլիսիի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների սերտացման մասին տեղեկությունները:

Շահագրգիռ մայրաքաղաքներում շատ լավ հասկանում են,որ Մոսկվան ԴԵՄ կլինի Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Դրա համար պետք է շատ ծանրակշիռ պատճառաբանություններ բերել: Եվ սցենարիստները բերում են.ամենահարմար պատճառը Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգության պաշտպանության պատրվակն է, որն իբրև թե ենթարկվում է ահաբեկիչների հարձակումների: Իսկ «ամենաճիշտն» այս պարագայում Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերություններն են կամ էլ Թբիլիսիի ՆԱՏՕ-ին անդամակցելը:

Հենց Թբիլիսին դառնա ՆԱՏՕ-ի անդամ էլ ոչ ոք չի վնասի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մոտով անցնող երկաթգծի ռելսերը և չեն գողանա էլեկտրական մալուխները:

Նույն շարքից