Ֆեյսբուք 

Ադրբեջանական դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը կրկին ուշադրության կենտրոնում են

Ադրբեջանական մամուլում վերջին երկու օրերի ընթացքում լայն քննարկման առարկա է դարձել հայտնի դիվերսանտներ, Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ վերադարձման հարցը, և ըստ Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ` Ալի Հասանովի, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Ալի Հասանովի պնդմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարության հետ Ժնևում տեղի ունեցած հանդիպումներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի Գուլիևն ու Ասկերովը իրենց ընտանիքի անդամների հետ շփվեն Skype-ով:

Ադրբեջանը առաջին անգամը չէ, այսպես ասած, «վիզ դնում» հայտնի դիվերսանտների համար, և բազմիցս տարբեր խոսափողներով փորձում է այդ թեման ուշադրության կենտրոնում պահել, քանի որ, ինչպես գիտենք, դիվերսանտները շարքայիններ չեն, այդ մասին է վկայում նաև այն, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը նրանց ընտանիքներին տներ և դրամական մեծ պարգևներ է նվիրում:

Ադրբեջանը նույնիսկ պատրաստակամություն է հայտնել փոխանակել իրենց մոտ գտնվող բոլոր հայ գերիների հետ: Եթե թեկուզ ենթադրենք, որ Գուլիևը և Ասկերովը ռազմագերիներ են, ապա այդ դեպքում էլ ադրբեջանական կողմի առաջարկը մեղմ ասած ծիծաղել է, քանի որ, ինչքանով որ տեղյակ եմ, հայ գերիներ Ադրբեջանում մենք չունենք:

Հայտնի դիվերսանտները ԼՂՀ տարածքում կատարել են ծանր հանցագործություն, և պատիժ են կրում ԼՂՀ արդարադատության կողմից կայացրած դատավճռի պատճառով: Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ադրբեջանական կողմի համար նրանք արժեքավոր դեմքեր են, ապա վերադարձի մասին կարծում եմ խոսք անգամ լինել չի կարող։

Նույն շարքից