Հոգեբանի անկյուն 

Երջանկության համար շատ բան պետք չի

analitik.am

Երբևէ մտածել եք, թե ինչից է, որ մարդկանց մի մասը միշտ երջանիկ է, կամ համենայն դեպս այդպես է թվում, իսկ մյուս մասն անընդհատ դժգոհում է իր անհաջողություններից....


Իրականում երջանիկ լինելու համար շատ բան հարկավոր չէ՝ միայն մի քանի կանոն՝


1. Եթե նույնիսկ Ձեզ անընդհատ դժվարություններ են հանդիպում, պետք չի բողոքել, դժվարությունները միայն կոփում են մարդուն ու մեկ աստիճանով վերև բարձրացնում:


2. Չկան բացարձակ վատ կամ լավ երևույթներ: Նույնիսկ ամբողջությամբ սևի մեջ մի սպիտակ կետ կա: Կարևորը այդ կետը գտնելն է:


3. Երևույթների լավ կամ վատ ընկալումը կախված է մեր գիտակցությունից: Անհրաժեշտ է միայն լավ տրամադրել ինքներս մեզ:


4. Ինչպես Բեռնարդ Շոուն էր ասում՝ մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք չափից շատ ժամանակ ունենք մտածելու` արդյոք երջանի՞կ ենք մենք, թե ոչ:


5. Երբեք պետք չի վազել երջանկության հետևից, այն մեր կողքին է, և երբեմն մենք այն ուրիշ տեղ փնտրելով, կորցնում ենք մեր իրական երջանկությունը:


Նույն շարքից