Հոգեբանի անկյուն 

Կյանքի մի քանի կանոն

1. Կանի և Օրբենի աքսիոմը

Եթե այլ բան չի օգնում, ուրեմն կարդացեք ինստրուկցիան:

 

2. Յանգի օրենքը

Բոլոր մեծ հայտնագործությունները սխալմամբ են կատարվում

 

3. Մեկսիմենի կանոնը

Ժամանակը միշտ չի հերիքում որպեսզի աշխատանքը անենք այնպես, ինչպես հարկավոր է, բայց միշտ գտնվում է ժամանակ նույն աշխատանքը երկրորդ անգամ անելու, որովհետև առաջին անգամ ճիշտ չենք արել:

 

4. Հլեյդի կանոնը

Դժվար աշխատանքը միշտ տվեք ծույլ աշխատողին: Նա կգտնի այն հեշտ անելու եղանակը:

 


5. Լաբորատորիայում աշխատելու առաջին կանոնը

Տաք կոլբան միշտ նույն տեսքն ունի, ինչ սառը կոլբան:

 

6. Ֆինգեյլի 8-րդ կանոնը

Թիմում աշխատելը շատ կարևոր է: Միշտ հնարավոր է մեղքը ուրիշի վրա գցել:

 

7. Լերմանի հետևությունը

Ձեզ միշտ չի հերիքելու կամ ժամանակը կամ փողը:

 

8. Հոլթի կանոնը

Ցանկացած աշխատանք միշտ հեշտ է նրանց համար, ովքեր պարտավոր չեն այն անել:

 

9. Բանակային կանոն

Ցանկացած հրաման, որը հնարավոր է սխալ հասկանալ, հասկացվում է սխալ:

 

10. Բանանի կանոնը

Եթե Դուք գնել եք չհասած բանաններ, ապա մինչև հասնելը, ոչ մի հատ չի մնա, իսկ եթե գնել եք հասած բանաններ, ապա դրանք կփչանան մինչև ուտելը:

Նույն շարքից