Հոգեբանի անկյուն 

Կյանքն՝ ինչպես կա

analitik.am

Եթե կարող է ինչ-որ անախորժություն լինել, այն կլինի:

Հետևանքներ.

1.Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է:   

2.Յուրաքանչյուր աշխատանք ավելի շատ ժամանակ է պահանջում, քան կարծում եք:   

3.Բոլոր անախորժություններից կպատահի հենց այն, որից կորուստներն առավել շատ են:   

4.Եթե հնարավոր անախորժությունների 4 պատճառները չեզոքացված են, անպայման կգտնվի հինգերորդը: 

5.Բարձիթողի մատնված իրադարձությունները միտում ունեն զարգանոլւ վատից դեպի վատթարագույնը:   

6.Երբ ձեռնամուխ եք լինում ինչ-որ գործի, հայտնվում է մեկ այլ աշխատանք, որը շտապ պետք է անեք:  

7.Ցանկացած որոշում նոր խնդիրներ է առաջ բերում:   


Այն, ինչ կարող է փչանալ, փչանում է: 

Հետևանքն. այն, ինչ չի կարող փչանալ, նույնպես փչանում է: 


Եթե գործերը լավ են ընթանում, ուրեմն մոտ ապագայում ինչ-որ բան պետք է լինի: 

Հետևանքներ.

1.Եթե գործերը շատ վատ են ընթանում, մոտ ապագայում էլ ավելի վատ կընթանան:  

2.Եթե ձեզ թվում է, որ իրավիճակը լավանում է, ուրեմն ինչ-որ բան չեք նկատել: 


Ցանկացած առաջարկ մարդիկ այլ կերպ են հասկանում, քան այդ առաջարկն անողը: 

Հետևանքներ.

1.Եթե անգամ ձեր բացատրությունն այնքան պարզ է, որ բացառում է ցանկացած սխալ մեկնաբանություն, միևնույն է, կգտնվի մեկը, ով ձեզ սխալ կհասկանա:  

2.Եթե վստահ եք, որ ձեր արարքը համընդհանուր հավանության կարժանանա, ինչ-որ մեկին այն անպայման դուր չի գա: 

Նույն շարքից