Հոգեբանի անկյուն 

Փաստեր, որ չգիտենք մեր օրգանիզմի մասին

analitik.am

1.Մարդու մարմնում այնքան քլոր կա, որ այն կբավականացներ 5 լողավազան մաքրելու համար: Մարդկային մարմնի յուղի պարունակությունը բավական է 10 կտոր օճառ պատրաստելու համար, իսկ ֆոսֆորի պարունակությունը կբավականացներ 10 000 լուցկու գլխիկ պատրաստելու համար:  


2.Մարդու օրգանիզմի կենսագործունեությունը հնարավոր է միայն 32-43 աստիճան Ցելսիուսի դեպքում:  
 

3.Մեկ օրվա ընթացքում մարդու օրգանիզմն արտադրում է 1 լիտր թուք, 3 լիտր ստամոքսահյութ, 2 լիտր ենթաստամոքսային հյութ, 3,5 լիտր աղիքային հյութ և 1 լիտր մաղձ:  
 

4.Մենակությունն ամենից ծանր է մարդու համար ժամը 20:00-ից 22:00-ն ընկած հատվածում: 
 

5.Լյարդն ամենից արդյունավետ ալկոհոլը քայքայում է ժամը 18:00-ից 20:00 ընկած հատվածում:  
 

6.Մարդու քաշին համապատասխան օրգանիզմի հեղուկի 6-8%-ի կորուստը մարդու մոտ կիսաուշագնաց վիճակ է առաջացնում, 10% -ը` հոլյուցինացիաներ, իսկ 12%  հեղուկի կորուստը սրտի աշխատանքի խաթարման պատճառ կարող է դառնալ:  
 

7.Ունքերի, թաթիչների մազերն ապրում են 3-4 ամիս, իսկ գլխի մազերը` 4-6 տարի: 
 

8.Լացելու ժամանակ մարդու դեմքին աշխատում է 43 մկան, իսկ ծիծաղալու ժամանակ` ընդամենը 17 մկան: Այսպիսով` էներգետիկ պաշարի պահպանման համար ծիծաղելն ավելի շահավետ է:

Նույն շարքից