Հոգեբանի անկյուն 

Ընթերցանությունն օգնում է ճիշտ ընկալել իրականությունը

analitik.am

Մի առիթով Դենի Դիդրոն ասել է, որ մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են կարդալ: Դա իսկապես այդպես է. յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ ընթերցանությունը ընդլայնում է նրա մտահորիզոնն ու ինտելեկտը, ստիպում է մտածել և վերլուծել: 

 

Ժամանակակից կենսառիթմի պայմաններում ցավոք հաճախ մոռանում ենք գրքերի մասին` փոխարինելով դրանք հեռուստատեսությամբ և համացանցով: Համակարգիչը, սակայն, երբեք չի կարողանա փոխանցել գիրք թերթելու էսթետիկական հաճույքը: 

 

Գիրքը լավագույն խորհրդականն ու ընկերն է, միայն գրքերի էջերում կարելի է գտնել մարդուն անընդյհատ անհանգստացնող հարցերի պատասխանները: 

 

Կարևոր է նաև գրքերի ընտրությունը. առհասարակ, խորհուրդ է տրվում կարդալ գիտական գրականություն: Այս գրքերը օգնում են ճիշտ հասկանալ և ընկալել շրջապատող աշխարհը: Հենց գիտական գրականությունն է դրդում մարդուն ինքնազարգացման: 

 

Ցանկալի է նաև փիլիսոփայություն ընթերցել, քանի որ այն գիտություն է մարդկային կյանքի մասին: Փիլիսոփայությունը շատ լավ զարգացնում է մարդու մտածողությունը, սովորեցնում է գտնել կյանքի հետաքրքրությունն  ու նպատակը: 

 

Բացի վերոնշյալ գրքերից տան գրադարանում պետք է լինի լուրջ գեղարվեստական գրականություն: Այն ոչ միայն հարստացնում է ձեր բառապաշարն ու լեզվական իմացությունը, այլև թույլ է տալիս ավելի լավ հասկանալ մարդկության պատմությունը: Հատուկ տեղ ունի նաև պոեզիան. այն զարգացնում է գեղեցիկ խոսելու ունակությունն ու խոսակցական հնարավորությունները:   

 

Այսպիսով` ընթերցանությունն ընդլայնում է մտահորիզոնը, ինտելեկտուալ հնարավորությունները, սովորեցնում է մարդկային շփում, օգնում է ճիշտ ընկալել շրջապատող աշխարհը: Լավ գիրքը կարող է դառնալ ձեր լավագույն ընկերն ու ապավենը:

Նույն շարքից