Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ կարդալ այս կիրակի

analitik.am

Էրիկ Էմանուել Շմիտ «Օսկարը և Վարդագույն տիկինը»


10 տարեկան Օսկարն անբուժելի հիվանդ է, և նրան հիվանդանոցում խնամում է Վարդագույն տիկինը կամ ինչպես Օսկարն էր անվանում նրան՝ Վարդագույն մայրը: Երբ Օսկարին հայտնի է դառնում իր մոտալուտ մահվան լուրը, Վարդագույն տիկինը խորհուրդ է տալիս նրան դիմել Աստծուն: Օսկարը սկսում է իր նամակագրությունն Աստծո հետ:


Վարդագույն Տիկինն Օսկարին նաև առաջարկում է մի երևակայական խաղ խաղալ, որի իմաստը կայանում էր նրանում, որ Օսկարը պետք է ապրի մի օրն այնպես, ինչպես կապրեր 10 տարին: Օսկարն ընդունում է Վարդագույն տիկնոջ առաջարկը և ապրում է 12 օր՝ այսինքն 120 տարի:


Այս գիրքը կարելի է համարել աշխարհում գոյություն ունեցող, եթե ոչ ամենաբարի գիրքը, ապա հաստատ դրանցից մեկը: Գիրքն ընթերցելիս բազմաթիվ մարդկային գծեր կարելի է հայտնաբերել մեր հոգում, որոնք շատ հաճախ կյանքի պայմանների ազդեցությամբ անուշադրության են մատնվում:


Նույն շարքից