Հոգեբանի անկյուն 

Արդեն 2020 թ.-ին թոփ մենեջերների 40%-ը կլինեն կանայք. LLoyds

analitik.am

Բրիտանական խոշոր Lloyds Banking Group-ը հայտարարել է, որ մինչև 2020 թվականը ղեկավար պաշտոնների 40 տոկոսը կզբաղեցնեն կանայք: 

Ներկայում այդ ցուցանիշը կազմում է 28 տոկոս՝ նշել են բանկի ղեկավարությունում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այդ նպատակը կյանքի կոչելու համար Lloyds-ը, որի ակտիվների 1/3-ը պատկանում է հարկատուներին, արմատական փոփոխություններ է ծրագրում իր կադրային քաղաքականությունում: 

Բրիտանական կառավարությունը ճնշում է գործադրում խոշոր ընկերությունների վրա՝ նրանց կոչ անելով մեծացնել կանանց թիվը թոփ մենեջերների շարքում՝ գենդերային հավասարության քաղաքականության շրջանակում: Եթե դա տեղի չունենա, իշխանությունները սպառնում են քվոտաներ ներմուծել, որոնց չպահպանումը կհետապնդվի օրենքով:

Նույն շարքից