Հոգեբանի անկյուն 

35 փաստ facebook-ի մասին

analitik.am

1. Facebook-ում գրանցված է ավելի քան 1 միլիարդ մարդ:


2. Միջինում օգտատերերի 50% ամեն օր մուտք են գործում կայք:


3. Ներկա պահին ամենաարագ աճող տարիքային խումբը դրանք մարդիկ են 35 տարեկանից սկսած: Մեծերը միանում են երիտասարդներին:


4. Ավելի քան 35 միլիոն մարդ օրական թարմացնում է իր ստատուսը:


5. Ավելի քան 2.5 միլիարդ լուսանկար և 14 միլիոն տեսահոլովակ ներբեռվում է օգտատերերի կողմից ամեն ամիս:


6. Ավելի քան 3.5 միլիարդ հատ կոնտենտ (հղումներ, լուսանկարներ, տեսանյութեր, պատմություններ, նշումներ և այլն) կիսվում է (կիսվել՝ «share» կոճակի օգնությամբ) օգտատերերի միջև ամեն շաբաթ:


7. Ավելի քան 3.5 միլիոն իրադարձություն է ստեղծվում ամեն օր:


8. Կայքում կա ավելի քան 1.6 միլիոն ակտիվ էջեր և եթե գումարենք այդ էջերի բոլոր հավանողներին, ապա կստացվի 5.3 միլիարդ թիվը (մեկ օգտատերը կարող է շատ այլ էջեր հավանել):


Միջինում ամեն մի օգտատեր…


9. Ունի 130 ընկեր և ամսեկան ուղարկում է 8 ընկերության առաջարկ:


10. Ծախսում է Facebook-ում ավելի քան 55 րոպե:


11. Սեղմում է «Like» կոճակը ամսեկան 9 անգամ (ըստ իս այս թիվը շատ ավելին պետք է լիներ):


12. Ամսվա մեջ գրում է 25 մեկնաբանություն տարբեր կոնտենտների տակ և 25 խմբի անդամ է:


13. Ամսեկան 2 էջի երկրպագու է դառնում:


14. Հրավիրվում է ամսեկան 3 իրադարձության:


Միջազգային աճ


15. Facebook-ը թարգմանված է ավելի քան 70 լեզուներով:


16. Կայքի մոտ 70% օգտատերերը գտնվում են ոչ ԱՄՆ-ում, իսկ Facebook-ը գրասենյակներ ունի հետևյալ քաղաքներում՝ Դուբլին, Լոնդոն, Փարիզ, Սիդնեյ, Տորոնտո, Նյու Յորք, Չիկագո, Ատլանտա, Դալլաս և Դետրոիտ:


17. Ավելի քան 300 000 օգտատեր օգնել են Facebook-ին թարգմանել այն տարբեր լեզուներով:


Հետաքրքիր փաստեր


18. Օգտատերերի ավելի քան 70% կայքում օգտագործում են կայքի այս կամ այն հավելվածը:


19. Ավելի քան 65 միլիոն մարդ մուտք են գործում Facebook մոբիլային սարքերից՝ այս օգտատերերը 50% ավելի ակտիվ են, քան համակարգչով օգտատերերը:


20. ԱՄՆ-ի հոգեբանները աշխարհին ներկայացրել են Facebook կախվածության (FAD) նոր ախտորոշում:


21. Մարկ Ցուկերբերգը (Facebook-ի հիմնադիր) համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը:


22.  2009 թ. սեպտեմբերին Մարկ Ցուկերբերգը առաջին անգամ հայտարարեց, որ Facebook-ը դուրս է եկել դրական ֆինանսական բալանսի՝ այսինքն կայքը աշխատել է ավելի շատ գումար, քան ծախսել:


23. Ֆլորիդայում դատական էթիկայի կոնսուլտատիվ կոմիտեն արգելել է այդ նահանգի դատավորներին և դատապաշտպաններին Facebook-ում միմիանց ընկեր ավելացնել: 24. Սիրիան, Իրանը և Չինաստանը արգելել են Facebook-ը:


25. Պենսիլվանիայից 39 տարեկան հայրը ձերբակալվել է այն բանի համար, որ Facebook-ի միջոցով սեքս ծառայություններ էր առաջարկում իր 13 տարեկան աղջկա հետ: Իսկ 17 տարեկան Ռոբերտ Բաթլեր կրտսերը, ով Նեբրասկա Նահանգի Օմահա քաղաքում գնդակահարել էր դպրոցի տնօրենին և փոխտնօրենին, հանցագործությունից և ինքնասպանությունից առաջ Facebook-ի իր պատին թողել էր գրառում:


26. Վերջերս ամերիկյան 500 խոշորագույն քոլեջներում հարցումներից պարզ է դարձել, որ ընդունելության հանձնաժողովների 10%-ը ուսումնասիրում են ֆեյսբուքյան պրոֆիլները, նախքան դիմորդին գնահատական նշանակելը: Ընդունող հանձնաժողովի անդամները պատմել են, որ այն ինչ նրանք են տեսել՝ հիմնականում բացասաբար է ազդել իրենց կարծիքների վրա:


27. «Digital Sky Technologies» ռուսական ինվեստիցիոն ընկերությունը 200 մլն դոլարի ներդրում է արել Facebook-ում կայքի 1.96% մասնաբաժնի դիմաց: Անցած տարի «Goldman Sachs» և «DST» բանկերը համատեղ ներդրել են ևս 500 մլն դոլար սոց. կայքի զարգացման համար:


28. Առաջին մարդկանցից մեկը ով ներդրում է կատարել Facebook-ում դա PayPal-ի հիմնադիր Պիտեր Թիլն է, ով 2004թ. նախագծի համար ներդրել է 500 000 դոլար:


29. Երբ 2009 թ. դեկտեմբերին փոփոխվեցին Facebook-ի անվտանգության կարգավորումները, Ցուկերբերգի անձնական (պրիվատ) լուսանկարը, որտեղ նա առանց վերնաշապիկի էր, ձեռքին բռնել էր փափուկ արջուկ խաղալիք և կարծես թե հարբած վիճակում էր՝ դարձավ հասարակության սեփականությունը:


30. Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի մշակած «Gaydar» ծրագիրը կարողանում էր օգտատերի ֆեյսբուքյան անձնական պրոֆիլի միջոցով որոշել արդյո՞ք օգտատերը գեյ է թե ոչ:


31. IBM-ի 20-ամյա աշխատակցուհին Կանադայում չկարողացավ ստանալ իր բժշկական ապահովագրության գումարները այն պատճառով, որ ապահովագրական ընկերությունը աղջկա Facebook-յան էջում տեսել էր հիվանդության ժամանակաշրջանի նրա կողմից արված ուրախ լուսանկարները: Նրա հիվանդությունը դեպրեսիան էր:


32. Ավստրալիայում գործում է մեղադրյալին դատարան կանչելու ծանուցման արձանագրություն Facebook-ի միջոցով: Դատարանի ծանուցումը Facebook-ի միջոցով համարվում է իրավաբանորեն պարտադիր:


33. «Usocial» կայքը իր հաճախորդներին է վաճառում ֆեյսբուքում ընկերներին և երկրպագուններին: Չնայած Facebook-ի պահանջներին դադարեցնել այդ ամենը, «Usocial» հայտարարեց, որ ամբողջությամբ չի փակի ծառայությունը:


34. Facebook-ի օգտատերերից մեկի ֆեյսբուքյան գրառումը բերել է երիկամի նվիրատվության:


35. Ֆեյսբուքի համար հավելումներ ստեղծում են 800 000 մասնագետներ:

Նույն շարքից