Հոգեբանի անկյուն 

7 պատճառ՝ սոցցանցերում անտանելի դառնալու համար

analitik.am

Եկեք անկեղծանանք, որ բոլորս էլ սոցիալական կայքերի մեր ընկերների ցուցակում ունենք մարդիկ, որոնց ակտիվությունը ժամանակ առ ժամանակ մեղմ ասած մեզ զայրացնում է: 


Թիմ Ուրբանը առանձնացրել է 7 կետ, որոնք անտանելի են դարձնում օգտատիրոջը սոցիալական կայքում:


Analitik.am-ը Ձեզ է ներկայացնում այդ կետերը: 


Եվ այսպես՝

 

1. Անընդհատ պարծենալը

ա) «Ես ապրում եմ լիաթոք կյանքով»

Սա հաղորդագրություն է այն մասին, թե որքան լավն է Ձեր կյանքը՝ սկսած Ձեր երազանքների աշխատանքը ունենալուց մինչև հիանալի հանգստյան օրերը: Օրինակ՝

  • Գուշակեք, թե ով է եկել ինձ հյուր, կամ՝
  • Ես Մալդիվներում եմ...Երազանքներն իրականանում են

Հնարավոր է, որ Դուք իսկապես շատ գոհ եք ձեր կյանքից և ուզում եք, որ բոլորն իմանան այդ մասին: Բայց նաև հնարավոր է, որ Դուք ուզում եք, որ մյուսները նախանձեն Ձեզ, իսկ դա արդեն լավ չի:

Եթե նույնիսկ Դուք ուղղակի ուրախ եք և ուզում եք կիսվել հարազատ մարդկանց հետ, ապա ուրախացեք մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների հետ: Հավատացե՛ք, սոցցանցերի օգտատերերի մեծ մասին Ձեր կյանքը այնքան էլ չի հետաքրքրում:

 

բ) Իմ անձնական կյանքում ամեն ինչ հոյակապ է:

Այս մասում հանդիպում ենք ստատուսներ, թե որքան երջանիկ է օգտատերը իր սիրելիի հետ, որքան է բերել բախտը՝ հանդիպեցնելով իրեն հենց նար հետ: Օրինակ՝

  • Իմ սիրելին ինձ համար ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել, կամ՝
  • Շնորհակալ եմ, սիրելիս, իմ կյանքի լավագույն տարվա համար:

 


2.Կոդավորված հաղորդագրություններ 

ա) Ես դա արեցի...

բ) օօօօ՜հ...

գ) Այս րոպեները արժեն մի ամբողջ կյանք...

 

Նման ստատուսները ուղղակի գոռում են այն մասին, որ հեղինակը ուշադրության կարիք ունի: Ամենահետաքրքիրն ու զվարճալին մեկնաբանությունները կարդալն է, երբ բոլորը հարցնում են, թե ինչ է պատահել, փորձում են գուշակել, իսկ հեղինակն իրեն «աստղ» է զգում, որին հետևում ու հանգիստ չեն տալիս պապարացցիները:

 

 

3. Ստատուսի անվերջ փոփոխություն

Եթե Դուք բառացի եք հասկանում «Ինչի՞ մասին եք մտածում» կամ «Ի՞նչ նոր բան կա» արտահայտությունները, ապա՝

ա) Պարապմունքս վերջացրել եմ, գնում եմ տուն,

բ) Խնձորով կարկանդակ եմ պատրաստում

գ) Վերջապես վերջացրի հոդվածս

 

Նման ստատուսների հեղինակը կամ շատ միայնակ է, կամ տառապում է նարցիսսիզմով, կամ էլ անկեղծ հավատում է, որ ստատուսները հենց դրա համար էլ ստեղծված են: Առաջին 2-ը բացատրություն ունեն՝ միայնակա մարդու համար իր կյանքի նույնիսկ ամենաանշան իրադարձությամբ կիսվելը հնարավորություն է տալիս իրեն կարևոր զգալ: Հնարավոր է, որ իրական կյանքում նա չունի մեկը, ում հետ կկարողանա կիսվել:

Բայց կան մարդիկ, ում թվում է՝ իրենց կյանքը հետաքրքրում է բոլորին: Այդ դեպքում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին՝ Դուք գերա՞ստղ եք: Եթե ոչ, ուրեմն Ձեր ամեն քայլը որևէ մեկին չի հետաքրքրում:

 

4. Անձնական հաղորդագրություն՝ բայց բոլորին հասանելի

Երբեմն կոնկրետ անձին ուղղված հաղորդագրությունը դառնում է բոլորին հասանելի: Օրինակ՝ «Ես արդեն կարոտում եմ: Ե՞րբ կհանդիպենք»:

Նման ստատուսների հեղինակները փորձում են ցույց տալ, որ իրենք սոցիալապես ակտիվ են և շատ ընկերներ ունեն:Հավատացե՛ք, որ Դուք դրանով ոչ թե Ձեր ընկերոջը ուզում եք ցույց տալ Ձեր վերաբերմունքը, այլ ցանկանում եք պարծենալ:

 

5. Օսկարակրի ելույթ

Այս խմբում ընդգրկվում են այն այն գրառումները, որոնք կոնկրետ հասցեատեր չունեն և սիրո հանկարծակի զեղում են արտահայտում: Օրինակ՝ «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կան իմ կյանքում: Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար, առանց դրա ես ոչնչի հասնել չէի կարող..»: Նման գրառումը կարդալուց հետո հարց է ծագում՝ արդյո՞ք Դուք սիրում եք ֆեյբուքյան Ձեր 500 ընկերներին: Ավելի լավ չէ՞ր լինի այդ հաղորդագրությունը ուղարկել մմարդկանց, ովքեր իրոք կարևոր են Ձեզ համար:

 

6. Միանգամայն ակնհայտ կարծիք

Երբ ինչ-որ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, դրա հետ կապված որոշ բաներ մենք օրվա ընթացքում 1000 անգամ կարդում ենք մեր ընկերների  ստատուսում: Օրինակ՝ «Օլիմպիական խաղերի բացումը արտակարգ էր», կամ «Ամբողջ սրտով ցավում եմ....»: Դա նյարդայնացնում է, քանի որ՝

ա) Դուք որևէ նոր բան չեք ասում այն իրադարձության մասին, որն առանց այդ էլ ամբողջ օրվա ընթացքում պտտվում է ԶԼՄ-ներով

բ) Դուք կրկին ուզում եք ուշադրության կենտրոնում պահել Ձեր անձը

 

7. Քայլ դեպի լուսավորություն

Նվիրված է նրանց, ովքեր անընդհատ մեջբերումներ են անում գրքերից կամ հայտնի մարդկանց իմաստուն մտքերից: Օրինակ՝ «Ամենակարևուրը բարություն անելն է», կամ «Խաղաղությունը մարդու ներսում է, մի փնտրեք այն դրսում. Բուդդա»:

Այս մեջբերումներում չկա ոչինչ Ձեր սեփականը: Հավանաբար, Դուք փորձում եք ցույց տալ թե որքան հարուստ ներաշխարհ ունեք և ինչքան բան կարող եք սովորեցնել մարդկանց: Բայց մարդկանց ավելի շատ ոգեշնչում են արարքները:

 

 

 Սկզբնաղբյուրը՝ Adme.ru

Նույն շարքից