Ֆեյսբուք 

Էրդողանը վաղը չի մեկնի Ադրբեջան

Reuters-ի հաղորդման համաձայն Անկարայում քիչ առաջ Ռազմածովային ուժերի հրամանատարության կենտրոնատեղիի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ վիրավորներինը՝ 68-ի...Պաշտոնական Անկարան այս ահաբեկչության համար մեղադրել է PKK-ին...Իսկ նոր էլ Anadolu Agency-ն հաղորդեց, որ Թուրքիայի նախագահի վաղը Ադրբեջան կայանալիք այցը չեղյալ է հայտարարվել...
Հ.Գ.Հիշեցնեմ, որ Թուրքիայի հետախուզությունը՝ MİT-ը, այսօր հաղորդագրություն էր տարածել և զգուշացրել, որ երկրում հնարավոր են ահաբեկչություններ...Ըստ MİT-ի PYD-ը և PKK-ն նախապատրաստում են ահաբեկչություններ իրականացնել երկրի միջազգային օդանավակայաններում...Սակայն պայթյունը տեղի ունեցավ Անկարայում գտնվող ՊՆ-ին պատկանող շենքերից մեկի մոտ...
Համոզված եմ, որ այս ահաբեկչության իրականացնողը երկրի նախագահ Ռ.Էրդողանն է, ում պետք էր այս սպանդը, որպեսզի եվրոպացիներին և օվկիանոսից այն կողմ գտնվող իր ռազմավարական գործընկերոջը ևս մեկ անգամ ապացուցի, որ արդարացված է Անկարայի պայքարը Թուրքիայի արևելքում և Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի դեմ, որոնց իրականում թուրքերը ցեղասպանության են ենթարկում...Էրդոնաը նաև այս ահաբեկչությամբ փակում է ընդդիմության բերանը, որը խիստ քննադատության է ենթարկում Էրդողանի ներքին և արտաքին քաղաքականությունը...
Մի խոսքով, մի պայթյունով Թուրքիայի ֆաշիստ և հանցագործ նախագահը լուծեց մի քանի կարևոր խնդիր....Ժամանակավորապես, բայց լուծեց...Եթե անհրաժեշտություն լինի, ապա կրկին մի տեղ՝ Ստամբուլում, Դիարբեքիրում կամ մի այլ վայրում ևս մի "ահաբեկչություն" տեղի կունենա...Միայն թե ինքը՝ Էրդողանը որքան հնարավոր է իր ձեռքում պահի իշխանությունը...

Նույն շարքից