Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ կարդալ այս կիրակի

analitik.am

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Ռիչարդ Բախ 

Այս պատմվածքը պատմում է ներքին ազատության մասին, որի խորհրդանիշը դարձել է ճայը: Մտքի, հոգու, գործողությունների ազատությունը՝ որպես ինքնակատարելագործման բանալի: Ոչ սահմանափակումներին  և արգելքներին:

ԽՍՀՄ-ում «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» առաջին անգամ հրատարակվել է 1974թ.-ին: Կոմունիստական Չինաստանում Ջոնաթանին ճանաչել են որպես ազգի թշնամի:

Ռիչարդ Բախի ներշնչման աղբյուրը 1920-1930թ.թ.-ների ամերիկացի օդաչուներից մեկն է: Այդ ժամանակահատվածում ամերիկացի օդաչուներից շատերը շրջում էին իրենց թեթև ինքնաթիռներով ամերիկյան շրջաններով՝ պատահական ուղևորների էին տեղափոխում, օդային հնարքներ էին ցուցադրում, մրցումների էին մասնակցում: Ջոնի Լիվինգսթոնը նրանցից մեկն էր: Երկու տարի շարունակ նա հաղթող է ճանաչվել տրանսկոնտինենտալ մրցումներում: 

1928թ.-ից մինչև 1933թ.-ը Ջոնին ամերիկյան ավիամրցումներում շահել է  79 առաջին, 49 երկրորդ և 15 երրորդ տեղեր: Լիվինգսթոնը մահացել է հուլիսի 3-ին 1974թ.-ին՝ Պոմպանո օդակայանում՝ իր վերջին թռիչքից անմիջապես հետո: 

Պատմվածքի ընթերցանության ընթացքում խորհուրդ է տրվում լսել այս երգը...


Նույն շարքից