Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իրեն բնորոշ՝ «սուպերմենյան», ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի իր գործընկերոջը՝ երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հիմնականում թուրք զինվորականները: «Մենք շատ զայրացած ենք այս սարսափելի իրադարձության պատճառով և իրականացնում ենք կոշտ պայքար ահաբեկչության դեմ»,-գրել է իր հեռագրում «պարկետային» ոստիկան-գեներալը:
Այսինքն՝ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կատաղած է Անկարայում տեղի ունեցածից: Հետաքրքիր է թե որտե՞ղ է Հասանովը պայքարում միջազգային ահաբեկչության դեմ: Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանը ահաբեկչական «բոմոնդին» մեծ հաճույքով հյուրընկալել է Բաքվում, որոնց ճոխ ընդունելությունից հետո ուղարկում էին Արցախ՝ անհավատ հայերի դեմ պայքարելու»: «Թալիբան»-ը, «Ալ-Ղայդան», «Բոզ Գուրտը», չեչեն ահաբեկիչները, պակիստանցի և աֆղան մոջահեդները և շատ այլ թափթփուկներ՝ Բաքվի ամենամոտ բարեկամներն էին:
Զաքիր Հասանովի նման վախկոտը ահաբեկչական պայքար ասելով ի նկատի ունի սեփական երկրում՝ Նարդարանում, Ղուբայում, Սիյազանում, Լենքորանում տեղի ունեցող ցույցերի և ելույթների ճնշումը, քանի որ իրական ահաբեկիչները Բաքվի գործընկերներն են: