Հոգեբանի անկյուն 

Երեխաների մեծ մասը ընկճախտով են տառապում. հետազոտություն

analitik.am

Մինչ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կրճատում է հոգեբուժության ոլորտի ծախսերը, ավելի ու ավելի շատ երեխաներ են մասնագետի կարիք զգում: Վերջին հինգ տարիներին էականորեն աճել է հոգեբույժների դիմող՝ տասը տարեկանից ցածր երեխաների ծնողների թիվը՝ գրում է rt.com-ը:

Մասնագետների կարծիքով՝ հոգեբանական խնդիրները երեխաների մոտ սկսվում են դպրոցում: Սա կապված է հասակակիցների կողմից ճնշումների, դպրոցական առարկաների «տարափի» և «թունավոր առցանց-միջավայրի» հետ:

«Հոգեբուժական օգնության կարիք ունեցող երեխաների թիվն աճում է, և սա հասարակությանն անհանգստացնող նշան է»,- կարծում է YoungMind բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Լյուսի Ռասելը: 

«Մենք ամեն օր լսում ենք թունավոր առցանց-միջավայրի մասին, որի հետ բախվում են երեխաները և չեն կարողանում գլուխ հանել դրանից: Այդքան փոքր տարիքում նրանք վիճում և մրցում են լավ գնահատականների համար: Սա բերում է նրան, որ հարյուրավոր երեխաներ տառապում են դյուրագրգռությամբ, սթրեսով և ընկճախտով»,- նշված է կազմակերպության կայքում:

Չնայած սրան՝ այդ երկրի կառավարությունը շարունակում է կրճատել հոգեկան հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը տրամադրելիք գումարները: 

2011 թվականին կազմակերպությունը հետազոտություն է հրապարակել, համաձայն որի՝ առաջիկա տարիներին ավելի քան 100 հազար երեխաներ կարող են հոսպիտալացվել հոգեկան խնդիրների պատճառով: Սպասվում է, որ 2030 թվականին ընկճախտը կդառնա Արևմուտքի գլխավոր խնդիրը:

Նույն շարքից