Հոգեբանի անկյուն 

Դեռահասները չափահասներից ավելի շատ են ենթարկվում սթրեսների

analitik.am

2007 թվականից ի վեր Ամերիկյան հոգեբանների ասոցիացիան (American Psychological Association) հարցումներ է անցկացնում՝ պարզելու սթրեսի մակարդակը տարբեր տարիքի մարդկանց մոտ: Այս տարի հարցումներ են անցկացվել դեռահասների շրջանում, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք ավելի հաճախ են սթրես ապրում, քան չափահասները:

10 բալանոց սանդղակով չափվել է մարդկանց սթրեսակայունության աստիճանը: Հարցումները ցույց են տվել, որ դեռահասների սթրեսի ենթարկվելու աստիճանը կազմում է 5.8, մինչդեռ չափահասներինը մոտ 5.1 է: Դեռահասներից 83 տոկոսը, ովքեր մասնակցել են հարցումներին, նշել են, որ նրանց սթրեսի հիմնական պատճառը դպրոցն է, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ անորոշությունը: Հարցվածներից ոմանց համար էլ սթրեսի աղբյուր հանդիսանում են ընտանիքի ֆինանսական խնդիրները:

Դեռահասների՝ ավելի հաճախ սթրեսների ենթարկվելու փաստը մտահոգել է մասնագետներին, քանի որ նրանց կարծիքով, վերջիններս դեռ չեն տիրապետում սթրեսի հաղթահարման մեխանիզմներին, ինչն էլ կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների:

Նույն շարքից