Հոգեբանի անկյուն 

Առավոտյան ի՞նչ չեն անում հաջողակ մարդիկ

analitik.am

Առավոտյան արթնանալիս մարդիկ սովորաբար ձգվում են, ստուգում հեռախոսն ու լոգանք ընդունում։ Սակայն կա մի բան, ինչն անել իրենց երբեք թույլ չեն տալիս հաջողակ մարդիկ։

 

Ինչպես նշում է Huffinghton Post պարբերականը, հաջողակները վաղ առավոտյան երբեք չեն ստուգում իրենց էլեկտրոնային փոստը։ Պարզվում է՝ այս թեման այնքան կարևոր է, որ Ջուլի Մորգենսթերնը մի ամբողջ գիրք է գրել դրա մասին, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Երբեք մի ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստն առավոտյան»։

 

Հեղինակը, ով որպես խորհրդատու է աշխատել այնպիսի հեղինակավոր ընկերություններում, ինչպիսին են American Express-ը, FedEx-ն ու Microsoft-ը, պնդում է, որ եթե Դուք սկսեք առավոտից ստուգել փոստն ու պատասխանել եկած նամակներին, ապա կկորցնեք շատ ժամանակ ու կնյարդայնանաք։ Բացի այդ, դա Ձեզ կշեղի շատ ավելի կարևոր գործերից։

 

Դրա փոխարեն կինը խորհուրդ է տալիս օրը սկսել որևէ այլ կարևոր գործից, և միայն այն ավարտելուց հետո բացել էլ-փոստը։
Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ առավոտյան ստացված նամակները կարող են վատ լուրեր պարունակել ու կգցեն Ձեր տրամադրությունը։

Նույն շարքից