Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս է աշխարհը դիմավորում Սբ Վալենտինի օրը

analitik.am

Փետրվարի 14-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի օրը, որն առանձնահատուկ նշանակություն ունի սիրահար զույգերի համար։ Շատերի համար այս տոնը հիանալի միջոց է ևս մեկ անգամ իրենց սիրելիներին սեփական զգացմունքների մասին պատմելու համար։

 

Korrespondent.net կայքն անդրադարձել է տոնին՝ ներկայացնելով, թե աշխարհի տարբեր անկյուններում ինչպես են մարդիկ նշում Վալենտինի օրը։

 

Օրինակ՝ Օլիմպիական մայրաքաղաք Սոչիում բոլոր սիրահարների տոնը նշվում է շատ ջերմ եղանակային պայմաններում. օդի ջերմաստիճանն այնտեղ հասնում է +20 աստիճանի։ Կրպակներում ու խանութներում օլիմպիական հուշանվերներն այսօր անցել են 2-րդ պլան՝ իրենց տեղը զիջելով սրտաձև իրերին։ Սոչիի լողափով զբոսնում են սիրահար զույգերը, իսկ փողոցային երաժիշտներն էլ սերենադներ են երգում։

 

Ճապոնիայում այս օրն ընդունված է թե տղամարդկանց, թե կանանց շոկոլադ նվիրել։ Վալենտինի օրը Ճապոնիայում տարածված է նաև շոկոլադով լոգանքներ ընդունել։ Ի դեպ, շոկոլադով լոգանքի կարելի է գնալ նաև զույգերով։

 

Իսկ Մեծ Բրիտանիայում որպես վալենտինյան նվեր սկսել են մեծ պահանջարկ վայելել էրոտիկ բնույթի կտավները, որոնց գինը գերազանցում է 1.000 դոլարը։

 

Ամենաքիչ ռոմանտիկն են գտնվել պերուացիները, որտեղ այս տարի ավանդական վալենտինյան նվերների փոխարեն ակտիվիստներն անցորդներին անվճար ոչ նրբաճաշակ, սակայն շատ օգտակար նվերներ են բաժանել՝ պահպանակներ։
 

Նույն շարքից