Հոգեբանի անկյուն 

Ամպամած օրերին մարդիկ ավելի լավ են աշխատում

analitik.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամպամած օրերին բարձրանում է աշխատունակությունը: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:

Հետազոտողները կիրառել են ճապոնական բանկերի աշխատակիցների աշխատանքի մասին տվյալները: Ճապոնական բանկերում ընդունված է աշխատանքի արտադրողականության ֆիքսումը:

Պարզվել է, որ հանձնարարությունների կատարման վրա աշխատակիցները առավել կարճ ժամանակ են ծախսում մռայլ օրերին: Արևային օրերին նույն աշխատանքը կատարվում է ավելի երկար ժամանակահատվածում: Ընդ որում, որքան պայծառ է շողում արևը, այնքան մեծ ժամանակ է պետք աշխատակիցներին հանձնարարությունները կատարելու համար: 

Հետազոտության հեղինակները համոզված են, որ վատ եղանակին աշխատակիցներին ավելի քիչ են գրավում զբոսանքի մասին մտքերը:

Նույն շարքից