Հոգեբանի անկյուն 

Կապ է հայտնաբերվել հիշողության եւ շիզոֆրենիայի միջեւ

analitik.am

Հիշողության եւ շիզոֆրենիայի միջեւ կապ է հայտնաբերվել: Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են այսպես կոչված աշխատանքային հիշողությունը՝ հիշողության տարատեսակներ, որոնք որոշում են տեղեկատվության որոշակի ծավալը հիշողության մեջ պահելու հնարավորությունը: Տարբեր հոգեկան հիվանդությունների դեպքում, ինչպես օրինակ շիզոֆրենիան է, աշխատանքային հիշողության գործունեությունը խափանվում է:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 2880 կամավորների աշխատանքային հիշողության գործունեությունը, որոնց մի մասը տառապում էր զանազան հոգեկան հիվանդություններից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հետազոտողներին հաջողվել է հաստատել, որ իոնային ալիքների հետ կապված գեների խումբը տարբեր կերպ է ազդում գլխուղեղի եւ ուղեղիկի վրա առողջ ու հիվանդ մարդկանց մոտ՝ վերջիններիս մոտ հարուցելով աշխատանքային հիշողության խափանումներ: Հետազոտողները հույս ունեն, որ նրանց բացահայտումը կօգնի շիզոֆրենիայի եւ հոգեկան այլ հիվանդությունների դեմ պայքարում:

Նույն շարքից