Հոգեբանի անկյուն 

Համացանցային տրոլները հակված են սադիզմի. հոգեբաններ

analitik.am

Համացանցային տրոլները մյուսներից ավելի են հակված սադիզմի, հոգեկան հիվանդության, հասարակական բարոյականության ժխտման ու մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու: Նման եզրակացության են եկել կանադական 3 համալսարանների հոգեբանները՝ հայտնում է «Ուկրինֆորմը»: 

«Սադիզմի հետ կապը այնքան ուժեղ է, որ կարելի է ասել՝ առցանց տրոլները կենցաղային սադիստների նախատիպեր են»,- ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Personality and Individual Differences ամսագրում: 

Սադիստները, հիշեցնում են գիտնականները, հակված են հաճույք ստանալ այլոց տառապանքներից: 

Գիտնականները տարբերակել են «տրոլինգը» «կիբերբուլլինգից», երբ մարդիկ կոպտում են համացանցում, նորմալ շփման մեջ արտաբերում անթույլատրելի բառեր, սակայն դա անում են անկեղծ, այսինքն՝ գրում են այն, ինչ մտածում են: 

«Տրոլները ազդում են օգտատերերի թույլ տեղերի վրա, նրանց ստիպում դուրս գալ ափերից ու հիմարություններ անել»,- ասվում է հոդվածում:

Գիտնականները հարցում են անցկացրել 188 կանադացի ուսանող հոգեբանների ու ԱՄՆ 609 քաղաքացիների շրջանում:

Նույն շարքից