Հոգեբանի անկյուն 

Ինչու՞ մարդիկ հիշում կամ չեն հիշում իրենց երազները

analitik.am

Բրիտանացի հետազոտողներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մարդիկ հիշում կամ էլ մոռանում են իրենց տեսած երազներն այն պատճառով, որ նրանց գլխուղեղի temporoparietalis կոչվող հանգույցը տարբեր կերպ է աշխատում։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ Cerebral Cortex ամսագրին հղումով, մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝ ուսումնասիրելով մարդկանց 2 խումբ։ Մասնավորապես առաջին խմբի անդամները երբեք չեն հիշել իրենց երազները, մինչդեռ 2-րդ խմբի ներկայացուցիչները հիմնականում հիշել են դրանք։

 

Արդյունքում բրիտանացիներին հաջողվել է պարզել, որ իրենց երազները չհիշող մարդկանց մոտ ավելի թույլ է աշխատում temporoparietalis կոչվող հատվածը, որը բավարար հզորություն չունի քնի մեջ տեղի ունեցող տեսիլքները հիշելու համար։ Իսկ 2-րդ խմբի ներկայացուցիչների մոտ այդ հանգույցը հիպերակտիվ է, ինչի շնորհիվ նրանք կարողանում են հիշել երազները։

Նույն շարքից